Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Հ. Համբարձումյանը, որոշ դատապարտյալների հետ իր անձնական փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, Հ. Համբարձումյանը, տեղյակ լինելով, որ Վանաձոր ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներն ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ պահում են բջջային հեռախոսներ ու բջջային հեռախոսաքարտեր, ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալների մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու և վերցնելու ուղղությամբ, այլև այդ մասին չի զեկուցել հիմնարկի ղեկավարությանը:
Հ. Համբարձումյանի վերը նշված արարքները հանգեցրել են նրան, որ դատապարտյալները տևական ժամանակ իրենց մոտ անարգել ունենալով արգելված իրեր` բջջային հեռախոսներ, կարողացել են կապ հաստատել ինչպես միմյանց, այնպես էլ ՔԿՀ-ի տարածքից դուրս գտնվող այլ անձանց հետ, ինչը հակասում է քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության ու իրավական ներքին կանոնակարգի պահանջներին: Բացի այդ, օգտվելով վերը նշված դատապարտյալների հետ մտերիմ հարաբերություններից, Հ. Համբարձումյանը վերջիններիս հարազատներից ընդունել է տարբեր բնույթի ծառայություններ:
Հ. Համբարձումյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ 28.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02