Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առթիվ։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասվում է.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը:
Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, բարօր ու ապահով ապրի աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: Նվիրական այսպիսի զգացումներով ենք քայլ կատարում ամանորի սեմից ներս՝ անդրադառնալով նաև անցնող տարվան:
2017 թվականին մեր ժողովուրդը ջանք ու աշխատանք գործադրեց հաղթահարելու իր կյանքի խնդիրները, բարօրության և առաջընթացի մեջ հաստատելու մեր երկիրը: Աշխատավոր, մտավորական, գործարար, պետական գործիչ, ամեն ոք իր ասպարեզում՝ ջանք գործադրեց իր նպաստը բերելու մեր ժողովրդի առաջընթացին: Հայրենյաց սահմանները քաջությամբ պաշտպանեցին մեր բանակի խիզախ զինվորները՝ երաշխավորները մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը նույնպես արդյունավորվեց եկեղեցականների բարի ծառայությամբ, մեր ժողովրդի զավակների հավատավոր ընթացքով ու եկեղեցանվեր ձեռնարկներով: Տիրոջ ողորմությամբ դժվարությունները մեզ չընկճեցին, իսկ ձեռքբերումներով առավել հուսադրվեցինք: Մեր ժողովրդին կորով ու գործելու եռանդ պարգևեցին մեր երկրի, ազգի, մեր երեխաների հանդեպ սերը, լուսավոր գալիք կերտելու մեր իղձերն ու տեսլականը:
Եկող 2018 թվականին մենք տոնելու ենք 100-ամյակը Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման և մայիսյան հերոսամարտերի: Մեկդարյա այս ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ազգային կյանքի բարձրացման մեծ ճանապարհ է անցել: Այդ տասնամյակները, բազում դժվարություններով հանդերձ, եղան պետականաշինության, հայրենակերտումի, գիտության, կրթության, մեր մշակույթի զարգացման, ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի կազմակերպման, առաջընթացի ու վերազարթոնքի տարիներ:
2018 թ., սիրելիներ, դիմավորենք կարևորելով մեր ժողովրդի ձեռքբերումները, դիմավորենք նաև նախանձախնդրությամբ՝ առավել ու առավել ջանքեր բերելու հանուն մեր հայրենիքի շենացման ու զորացման, ազգային մեր իղձերի մարմնավորման: Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար:
Սիրելիներ, կիսենք միմյանց հետ տարեմուտի ուրախությունը, զորանանք հույսով ու լավատեսությամբ: Օգնենք կարոտյալներին, ձեռք մեկնենք միայնակ ու անօգնական մարդկանց, մեր զավակներից բացի խնդություն պարգևենք խնամքի կարոտ երեխաներին: Սատար ու զորակից լինենք հայոց բանակին: Թող ամուր լինի մեր բանակը, հավատքով ամուր՝ մեր ժողովուրդը: Աղոթում ենք աշխարհի խաղաղության համար: Խաղաղություն ու բարօրություն ենք մաղթում հայրենի մեր երկրին, նոր ձեռքբերումներ՝ հայրենի իշխանություններին և մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Թող Աստված` պարգևատուն ու առատացնողը ամեն բարիքների, օրհնի մեր երկիրն ու ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան շնորհները հեղելով մեր կյանքին:
Շնորհավոր նոր տարի»։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02