2017 թվականին Հայաստանի բնապահպանության ոլորտը հարուստ էր թե՛ բացասական, թե՛ դրական իրադարձություններով. հրդեհներ, կարմիր գրքում գրանցված կենդանիների որս, հզոր արևային կայանների ստեղծում և այլն:
Առաջին խոշոր հրդեհը եղավ օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում: 6 օր տևած հրդեհի հետևանքով Արտավանում ընդհանուր այրվեց 670 հեկտար տարածք, որից 370 հեկտարը անտառային հող էր, 256-ը՝ անտառածածկ տարածք։
Արտավանի հրդեհից երկու օր՝ օգոստոսի 12-ին, հրդեհ բռնկվեց նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, բնապահպանները, տեղացիները փորձում էին մարել հրդեհը, որը սակայն տարածվում էր ողջ անտառով:
Հրդեհի բռնկման չորրորդ օրը հրդեհաշիջման աշխատանքներին միացավ նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-76» ինքնաթիռը: Անտառում բռնկված հրդեհը հնարավոր եղավ մարել հինգ օրվա ընթացքում:
Նախնական հաշվարկներով` Խոսրովի անտառում հրդեհված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա: Ըստ բնապահպանության նախարարության` հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները: Բնապահպանների կարծիքով` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը կվերականգնվի մի քանի հարյուր տարում:
«Խոսրովի անտառի» հրդեհից որոշ ժամանակ անց` սեպտեմբերի 3-ին, հրդեհ սկսեց Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում: Հրդեհը հաջողվեց մարել սեպտեմբերի 4-ին: 20 հա տարածքում այրվել էր բուսածածկ և անտառածածկ տարածք:
Օգոստոսի 28-ին հրդեհ բռնկվեց «Նաիրիտ» գործարանի տարածքում։ Հրդեհի վայրում այրվում էր Նաիրիտում պահեստավորված լաքէթինոլ նյութը։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այրվող նյութը առողջության համար վնաս չի ներկայացնում: Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվեցին բետոնե տարողությունների տանիքները:
Բնապահպանների ուշադրության կենտրոնում շարունակեց մնալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը վտանգ է ներկայացնում Հայաստանի քաղցրահամ ջրային պաշարների, այդ թվում՝ Սևանա լճի համար։ Հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը, մինչդեռ, պնդում է, որ պահպանում է բնապահպանական չափանիշները։
Հոկտեմբերի 4-ին համացանցը ողողվեց լուսանկարներով, որտեղ երևում էին տղամարդիկ՝ ձեռքներին սպանված, արյունոտ սպիտակագլուխ անգղեր: Սպիտակագլուխ անգղը գրանցված է կարմիր գրքում և համարվում է հազվադեպ և վտանգված տեսակ: Տղամարդկանցից մեկը Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանն էր: Վերջինս ասել էր, թե ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին, դրանք Թուրքիայից էին եկել տասը տարի առաջ, տեսել էր ճանապարհին և լուսանկարվել: Նա հրավիրվել էր ոստիկանություն, պարզաբանելու կատարվածը, բայց ի վերջո որսագողության դեպքով քրեական գործ չհարուցվեց:
Սպիտակագլուխ անգղերի դեպքից որոշ ժամանակ անց համացանցում հայտնվեցին որսագողության մեկ այլ դեպքի լուսանկարներ՝ այս անգամ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի մասնակցությամբ: Վերջինիս սոցիալական էջում հրապարակված լուսանկարներ, որոնցում հոգևորականը լուսանկարված է տարբեր կենդանատեսակների հետ՝ սպանված վիճակում: Տեր Ղևոնդ քահանա Գափոյանն էլ հայտարարել էր, որ լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին նման թռչուն էր տեսել սատկած վիճակում և լուսանկարվել էր»:
Տարվա ընթացքում նշանակալից էին արևային նոր էլեկտրակայանների բացումը։ Նոյեմբերին Թալինում բացվեց Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը: Իր տեսակի մեջ առաջին ու ամենամեծ եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի արևային էներգիայի զարգացման, շրջակա միջավայրի պահպանության համար:
Իսկ դեկտեմբերին Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվեց «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02