ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որի հիմքը ձերբակալման որոշման բողոքարկմանը սկզբունքի փոփոխությունն է: Նախագծով առաջարկվում է, որ, երբ անձին ձերբակալում են, ապա, անպայման, պետք է ներկայացնեն ձերբակալման պատճառները:
Այս դրույթի փոփոխության առաջարկը եղել է հանձնաժողովի անդամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի կողմից:
«Ձերբակալված անձին պետք է տրամադրել այն նյութերը, հիմքերը, որի համար նա ձերբակալվել է: Միայն պատճառները բավարար չեն, հստակ չի», - ասաց Գևորգ Կոստանյանը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ հավելեց, որ մարդուն ձերբակալելիս պետք է հիմնավորվի, թե ինչ հիմքով է, ով է ցուցմունք տվել:
«Ենթադրենք, ինձ մոտեցան և ասացին՝ այսինչը ցուցմունք է տվել, որ դուք իրեն ամսի 2-ին հարվածել եք այսինչ տեղում այսինչ ժամին, ես կարող եմ ասել՝ ամսի 2-ին ես երկրում չեմ եղել ու ցույց տամ անձնագիրս: Ես պետք է ունենամ հիմքերը, որ կարողանամ պաշտպանվել», -շարունակեց Թովմասյանը:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան էլ իր հերթին ավելացրեց. «Հիմնավորված բողոքարկելու համար իմ իրավունքների խախտումը, ես պետք է ունենամ բոլոր փաստաթղթերը, որ կարողանամ հերքել: Եթե ես չգիտեմ` ինչի հիման վրա ես իմ նկատմամբ հիմնավոր կասկած ձևավորել, ես ո՞նց պիտի կարողանամ հերքել դա»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ գտնում է, որ բանավոր բացատրությունը բավարար չէ:
«Բանավոր հայտարարությամբ հիմնավորում չի կարող լինել: Մարդուն պետք է հիմնավորումներ, փաստաթղթեր ներկայացնեն, այդ պահից սկսում է հոսել իր ժամկետը՝ բողոքարկման համար»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02