Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նախագահությամբ հրավիրված ընդունելությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Սելինա Դողանը և Գարո Փայլանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, համայնքի այլ ներկայացուցիչներ:
Ընդունելության ժամանակ Օրաթքյոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը ցավալի է համարել վերջին շրջանում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահ Բեքչյանի կողմից հնչեցված հայտարարությունները: «Մամուլում մեր երկու եպիսկոպոսների հնչեցրած հայտարարությունները մեծ ցավով ենք կարդում: Մեկը մյուսի հանդեպ նմանօրինակ մեղադրանքները վնասում են համայնքին և խայտառակում են մեզ: Եկեղեցի հաճախող մարդկանց թիվը նվազել է և դա ձեր՝ հոգևորականների պատճառով: Հոգևորականներն անհապաղ պետք է լուծեն այս խնդիրը»,- ասել է նա:
Ի պատասխան նման հայտարարության՝ Բեքչյանը նշել է. «Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնցից ես անտեղյակ էի: Անհրաժեշտ էր, որ մենք պատրիարքարանի պաշտոնական կայքում դեպքի մասին հայտարարություն անեինք և արեցինք»:
Գեդիքփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Շանլըն էլ ընդգծել է, որ հոգևորականները մեկը մյուսի վերաբերյալ բողոքներ հնչեցնելու փոխարեն պետք է միավորող դեր կատարեն:
«Պետք է հարգանք ցուցաբերել տեղապահի պաշտոնի նկատմամբ: Արդեն ժամանակն է, որ սպիտակ էջ բացենք և մոռանանք անցյալը: Մեր հոգևորականները պետք է օգտագործեն միավորելու իրենց ունակություններն ու միավորեն համայնքը: Չենք կարող մեկս մյուսի վրա գոռալ, անարգանքի մեջ մեղադրել: Բոլորը պատիվ ունեն: Ոչ ոք չի կարող այս համայնքը ոտքի տակ առնել»,- ասել է նա:
Շանլըն անդրադարձել է նաև 2017 թվականի հուլիսին Հայաստանում Աթեշյանի հնչեցրած հայտարարությանը, որում նա հայկական համայնքի որոշ անդամների «անկիրթ» էր անվանել՝ խստորեն քննադատելով հոգևորականներին նման պահվածքի համար:
Ի պատասխան նման հայտարարության՝ Աթեշյանը բարձրաձայն պատասխանել է Հարություն Շանլըին՝ մեղադրելով նրան համայնքը մասնատելու մեջ:
Ընդունելության ընթացքում առաջացած որոշակի լարված մթնոլորտից հետո խոսքի իրավունքից է օգտվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով ընդգծել է, որ քանի դեռ պատրիարքի ընտրության հարցում անորոշություն է տիրում, քննարկումները շարունակվելու են:
Ընդունելությունն ավարտվել է աղոթքից հետո:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02