ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տվել տեսակցել Խանդոյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Այսօր այցելել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն ինձ ասել են, որ այցելության իրավունք ունեցող անձանց ցանկից իմ անունը ջնջված է, ես ինքս դա տեսա»,- ասաց Պապիկյանը, նշելով, որ Խանդոյանին այցելում էր իրավաբանական խորհրդատվություն ցուցաբերելու համար:
Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ ՊՊԾ գնդի գործով նիստի ժամանակ բոլոր ամբաստանյալները հրաժարվեցին իրենց պաշտպաններից և հետևաբար Պապիկյանն այլևս Խանդոյանի պաշտպանը չէ, Պապիկյանն ասաց.«Քանի որ աշխատանքային օր չէ, պատճառը չեմ կարողացել ճշտել: Հավանաբար ՊՊԾ գնդի գործով դատավոր Մակյանը այդ կապակցությամբ գրություն է ուղարկել քրեակատարողական վարչություն, սակայն այդ դեպքում էլ Արմեն Լամբարյանին նույն իրավիճակում տեսակցել եմ: Լամբարյանը ևս հրաժարվել է ինձնից, գործը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն ես նրան տեսակցել եմ»:
Պապիկյանն ասաց, որ բացի դատարանում Խանդոյանի շահերը պաշտպանելուց իրավաբական օգնություն է ցույց տալիս և իր մուտքը խոչընդոտելով Խանդոյանի իրավունքները խախտվում են:
Ինչ վերաբերում է 12 օր տևած հացադուլից հետո Արայիկ Խանդոյանի առողջական վիճակին, Պապաիկյանն ասաց, որ նրա վիճակն այնքան է վատացել, որ նույնիսկ ՔԿ վարչությունը ոչ թե Դատապարտյալների, այլ նրան քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխել:
«Խանդոյանը ցավեր ունի գլխի շրջանում, առողջական վիճակը լավ չէ, երկու օր էլ բաց պատուհաններով խցում մնալուց հետո անգամ քրեակատարողական վարչությունը ստիպված շտապօգնություն է հրավիրել և նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ զննության, այնուհետև տեղափոխել են ՔԿՀ»,- ասաց Պապիկյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02