«Այս թանկացումները արդյունք են ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության։ Տարիներ շարունակ պետություն, մասնավոր գործընկերություն գործառույթն ու գործիքակազմը պետք է ավելի հստակ գործեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հանրային խորհրդի անդամ, հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ այն ապրանքները, որոնք հիմա առավելագույնս են թանկացել, կարելի էր այստեղ՝ Հայաստանում արտադրել և կանխել այդ թանկացումը։ «Տարիներ առաջ Հայաստանում խոշոր անասնապահական ֆերմաներ կառուցելով մենք կկարողանայինք կանխել, մեղմել դրսից մեր կախվածությունը և այսօրվա պես կոլապսի մեջ չէինք ընկնի կարագի թանկացումից, մսի թանկացումից։ Առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության մասով պետությունը, հանրային գործընկերութունը պետք է դառնա արդիական և շատ կարևոր»,- ընդգծեց Սաֆարյանը։
Մեր դիտարկմանը, թե ստեղծված վիճակում, երբ իր մատնանշած քայլերը չի կատարվել, դրանից բացի, ունենք շատ բարձր գնաճ, որը պետք է լինի կառավարության հիմնական գործառույթը գնաճը զսպելու համար, Սաֆարյանն արձագանքեց. «Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի հակազդելու գնաճին։ Օրինակ՝ բենզինը, դիզվառելիքը թանկացել է, իսկ կառավարությունը դրա դեմն առնելու համար, հակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Ակցիզային հարկն է վերականգնում, դիզվառելիքի համար ավելացված արժեքի հարկն է վերանայում։ Այս ամենը անմիջական ազդեցություն է թողնելու գյուղատնտեսական ապրանքների թանկացման վրա»։ «Մենք կանգնում ենք փաստի առաջ, նոր մտածում ենք, թե ինչ կարելի է անել։ Մինչդեռ կարելի էր կանխատեսել սպասվող թանկացումները, և ամեն ինչ չթողնել շուկայի ինքնակառավարվող գործառույթին, որը, բնականաբար, հանգեցնելու էր սրան»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ առկա գնաճին հակազդելու եղանակներից մեկը աշխատավարձերի, թոշակների բարձրացումը պետք է լինի, որը, ինչպես հայտնի է, բյուջեով նախատեսված չէ։
Շարունակությունը՝ այստեղ:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44