Հայաստանում 2017թ. իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53.0 մլրդ դրամ, որից 11.6 մլրդ դրամը (որը ներառել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, պահպանում և շահագործում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում), հատկացվել է պետական բյուջեից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860.0 մլն. ՀՀ դրամ արժողությամբ միջին նորոգման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով ՀՀ 2017 թ. պետական բյուջեի հաշվին կատարվել են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների ընթացիկ ամառային (2935,4 կմ) և ընթացիկ ձմեռային (3477,1 կմ), ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող թունելների (3 հատ), կամուրջների (5 հատ) և պարսպող հարմարանքների (627669 գծմ) պահպանման աշխատանքներ, նշագծվել է 1895,9 կմ ավտոճանապարհ՝ 6.4 մլրդ. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային միջոցների հիմնանորոգում» ծրագրերով 2017թ. նախատեսված 5.0 մլրդ դրամի հաշվին իրականացվել են 46.7 կմ երկարությամբ 16 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ՝ 3,5 մլրդ դրամ արժեքով, 7 տրանսպորտային օբյեկտների նորոգման աշխատանքներ՝ 686.7 մլն. ՀՀ դրամ արժեքով:
Մրցույթների արդյունքում ձևավորված տնտեսումների և կատարված վերաբաշխումների արդյունքում կնքվել են նաև հրատապ ճանաչված 6.4 կմ երկարությամբ 11 ճանապարհահատվածների հիմնանորոգման և անցանելիության ապահովման պայմանագրեր 797.7 մլն. ՀՀ դրամ արժողությամբ:
Բացի այդ, ա/ճ Մ4-Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, կմ30+500-կմ36+000 հատվածում տեղադրվել են 5.5 կմ ընդհանուր երկարությամբ մետաղական արգելափակոցներ՝ 132.0 մլն դրամ արժեքով։
Իրականացվել են նաև 49.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ և 24.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքներ:
Եվս 41.4 մլրդ դրամ արժեքով աշխատանքներ կատարվել են վարկային միջոցներով, որի հաշվին իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել են 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներ:
Մասնավորապես, Հյուսիս – հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017թ. ծախսվել է 21.3 մլրդ դրամ:
Դրանից բացի, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017թ. ծախսվել է 6,7 մլրդ դրամ, իսկ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով՝ 13.1 մլրդ դրամ:
Ոլորտում կատարված աշխատանքների վերաբերալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակված է նախարարությանն 2017թ. գործունեության ամփոփիչ հաշվետվության մեջ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
11:22 11.09.26
00:00 12.09.26
10:18 11.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02