Որքան հայտնի ու անհայտ ՀԿ կա, բոլորն էլ այս օրերին պահանջում են Ժիրայր Սեֆիլյանի ազատումը: Շատերի համար սա հրաշալի ինքնահաստատման պատրվակ է, մյուսներն էլ գերազանց օգտագործում են դա, որ իրենց վերջնականապես չմոռանան: Բայց այդ պահանջողների շարքում կա մեկը, որը թե՛ իր հայտնությամբ, թե՛ իր ոճով գերազանցեց մյուսներին: Խոսքը Գերմանիայի հայ ակադեմիականների միության մասին է: Թե ինչ բան է սա, առաջին հայացքից այնքան էլ հեշտ չէ կռահել: Բանն այն է, որ տեղյակ մարդիկ գիտեն՝ նման միություն Գերմանիայում իրոք եղել է, միայն թե... 1860 թվականին: Հիմա, պարզվում է, մեկ ու կես դար հետո վերակենդանացել է: Ու քանի որ Գերմանիայում հայ ակադեմիականներ չկան, ընդամենը մի մարդ՝ ոմն Ազատ Օրդուխանյան, ոչ միայն իրեն է վերագրել բարձր գիտական կոչում, այլև սկսել է հանդես գալ հարյուրավոր աներևույթ, դեռ չծնված կամ արդեն վախճանված ակադեմիկոսների անունից: Հիմա այս Ազատը մի կոչ է հրապարակել՝ Տիգրան Մեծի ժամանակների վերամբարձ ոճով, ու պահանջում է, որ իր կոչը տեղ հասնելուն պես Ժիրայրին տուն թողնեն:
Սա դեռ բավական չէ, ակադեմիականը նաև գրում է. «Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության վարչությունը կոչ է անում իր անդամներին, գերմանահայ համայնքներին ու կազմակերպություններին, բայց նաև իր բոլոր ազնիվ հայրենակիցներին, ում համար թանկ են հայրենի երկրի ճակատագիրն ու ժողովրդի իղձերը, հենց այսօրվանից և այնքան ժամանակ, քանի դեռ Ժիրայր Սեֆիլյան նվիրյալը անազատության մեջ է, սառեցնել բոլոր տեսակի կապերն ու հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ, բոլոր հնարավոր բեմերից պայքարել, պահանջել և քարոզել մեղազուրկ հերոսին վայրկյան առաջ ազատ արձակելու գաղափարը, ինչպես նաև դադարեցնել քաղաքական հալածանքները հայրենի երկրում»:
Մոտավորապես կարելի է արդեն պատկերացնել, թե ինչ աղետալի իրավիճակում կհայտնվի Հայաստանը, հենց որ գերմանահայ ակադեմիականները խզեն իրենց կապերը: Բայց առավել հետաքրքիրը կոչի վերջին տողերն են, որտեղ ասվում է. «Ժեռ բանտից Մհերը դուրս պետք է գա, այն էլ սպիտակ նժույգին հեծած»: Ստացվում է, որ երկրի իշխանությունները ոչ միայն պիտի պարտավորվեն բաց թողնել Ժիրայր Սեֆիլյանին, այլև նրա համար մի նժույգ գտնեն, անպայման սպիտակ, որ հերոսը հեծնի ու անվտանգ կալանավայրից հասնի իր բնակարան:
Նյութի աղբյուր` Sham.am
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44