Հունվարի 18-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների 2017 թ. կատարած աշխատանքների հաշվետվությանը նվիրված նիստ, որին նեկա էին մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Աթոյանը, մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, մարզպետարանի աշխատակիցները և այլք: Զեկույցով հանդես եկավ Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը: Վարչության պետի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել վարչությունում և ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատներում պատշաճ ծառայության կազմակերպմանը, մարզի տարածքում առաջացած արտակարգ դեպքերին և պատահարներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի, գույք-սարքավորումների և անձնակազմի մշտական պատրաստության ու մասնագիտական պատրաստվածության ապահովմանը: Ներկայացվեց 2017թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:
Հաշվետվություներով հանդես եկան նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանումների և կառույցների ղեկավարները:
Հաշվետվություններն ամփոփեցին մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանը՝ կատարված աշխատանքը գնահատելով բավարար: Նրանք հանդես եկան նկատառումներով ու դիտարկումներով, տվեցին մի շարք հարցերի պատասխաններ: Նիստի ավարտին մասնագիտական բարձր պատրաստականության և 2017 թ. ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Լ. Դալլաքյանը, վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Ա. Դունամալյանը, Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Հ. Արշակյանը, և այլոք:
Վրաստանի Բորժոմի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում առաջացած հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ցուցաբերած օպերատիվ աջակցության և մասնագիտական բարձր պատրաստականության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեց Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի ավագ հրշեջ-լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Ս. Հակոբյանը, Վրաստանի ներքին գործերի նախարարության գերատեսչական մեդալներով՝ Վանաձորի թիվ 1 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Արարատյանը, Սպիտակի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Հ. Հակոբյանը, և այլք: Աշխատանքային բարձր պատրաստականություն և մասնագիտական հմտություններ ցուցաբերած մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարների կողմից:
***
Նույն օրը Տավուշի մարզպետարանում գումարվեց նաև ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփման հաշվետու նիստ՝ մարզպետ Հ. Աբովյանի գլխավորությամբ: Մասնակցում էին ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, մարզպետարանի աշխատակազմի, պետական կառավարման Տավուշի տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները և աշխատակիցները:
2017 թ. ընթացքում ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույց ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանը:
Հաշվետու ելույթի ընթացքում Ա. Հովակիմյանը ներկայացրեց վարչության 2017 թ. գործունեության հիմնական ուղղությունները: Ամփոփվեցին նաև հաշվետու ժամանակահատվածում մարզում արձանագրված արտակարգ դեպքերի վիճակագրությունը և Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացված աշխատանքները:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ ԱԻ նախարարության Տավուշի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար:
Ամփոփիչ խոսքերով հանդես եկան ՀՀ Տավուշի մարզպետ Հ. Աբովյանը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը: Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է.
• բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով սերտացնել համագործակցությունը անտառտնտեսությունների և համայնքների հետ, անհրաժեշտության դեպքում իրականացնել վերահսկվող այրումներ և կանխարգելիչ այլ միջոցառումներ,
• հետևողական աշխատանքներ տանել համայնքներում հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրավազանների և հիդրանտների կառուցման ուղղությամբ
• աջակցել և ուշադրության կիզակետում պահել համայնքներում աղետների ռիսկերի գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքները
• քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ Այրում համայնքում հրշեջ-փրկարարական հենակետ հիմնելու հնարավորության վերաբերյալ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02