ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 23-ին եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ նա մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը, տեղեկացնում է ՊՆ կայքը:
Ողջունելով արտադրամասի բացման արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է, որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները:
Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
Ձեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին: Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները:


00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02