ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Կ.Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջիններիս միջոցով նախապատրաստվել և իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։
Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել և իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի և Վ.Ավագյանի սպանության համար։ Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրա տեղաշարժին և հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։
Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։
Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Կ.Փիրուզյանի սպանության և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա.Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ.Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու համար։ Քննիչն այսօր միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նշենք, որ Կ.Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։
Նախաքննությունը շարունակվում է, և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցավոր համագործակցության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02