«Շուկայական տնտեսության պայմաններում գների պետական կարգավորում, գների պետական վերահսկողություն չի իրականացվում, և ապրանքների գները ձևավորվում են առաջարկի ու պահանջարկի ազդեցության ներքո, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, սկսած ապրանքների արտադրության և ներմուծման ծախսերից, տրանսպորտային տեղափոխման ծախսերից, վերջացրած հարկերի փոփոխություններ և էլի մի շարք տնտեսական գործոններ»,- այսօր գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի խոշոր տնտեսվարողներն իրենց մրցակցային առավելությունից օգտվելով գնային չարաշահումներ չանեն, պետությունը որոշակի հսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ։
«Մասնավորապես մեր հանձնաժողովը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական կարևոր նշանակության այն ապրանքային շուկաները, որոնք ունեն բարձր կենտրոնացվածություն, այսինքն որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, որպեսզի այդ խոշոր ընկերությունները հակամրցակցային գործողությունների հետևանքով գնային չարաշահում չիրականացնեն»,- ասաց Շաբոյանը։
Նա հայտնեց, որ իրենք այս պահին ամենօրյա կտրվածքով գնային մոնիթորինգ են իրականացնում այդ ապրանքային շուկաներում, զուգահեռաբար տեղեկատվություն են պահանջում այդ ընկերություններից, նրանց գործունեության վերաբերյալ և համեմատության արդյունքում արդեն բացահայտում են՝ գնային փոփոխությունները որքանով են համահունչ կատարվող ծախսերի փոփոխություններին։
«Եթե էական տարբերություններ ենք տեսնում, ապա այդ ուղղությամբ խորացնում ենք մեր ուսումնասիրությունները։ Որպեսզի թյուրիմացություններ չլինեն և մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները որևիցե մեկի կողմից կասկածի տակ չդրվեն, մեր հանձնաժողովը որոշել է, որ գնային մոնիթորինգի արդյունքները պետք է տեղադրվեն մեր հանձնաժողովի կայքում։ Այսօր էլ դրանք տեղադրված են, որտեղից հստակ երևում է, որ ապրանքների գներն ըստ կոնկրետ ապրանքատեսակների, տնտեսվարողների, և կոնկրետ այն անվանումներն են նշված, որտեղ մենք իրականացնում ենք մոնիթորինգ»,- ասաց նա։
ՏՄՊՊՀ նախագահը մանրամասնեց, որ այս տարվա ընթացքում սոցիալական նշանակության կարևոր ապրանքային շուկաներից, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, երեք ապրանքատեսակների գծով են եղել գնային բարձրացումներ՝ բենզին, գազ և դիզելային վառելիք. «Մեր գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումները հիմնականում պայմանավորված են հարկային փոփոխություններով։ Տարվա սկզբին բենզինը բարձրացել է 20 դրամով, ևս 20 դրամով բարձրացել է ավտոմեքենաների լիցքավորման բնական գազը և 60 դրամով բարձրացել է դիզելային վառելիքը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բենզինի և գազի գծով գնային բարձրացումները պայմանավորված են ակցիզահարկի դրույքաչափի բարձրացմամբ, իսկ դիզելային վառելիքի գծով ԱԱՀ է մտել, որ բերել է գների բարձրացման։
Այս երկու օրերի ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են, յուրաքանչյուրի մեկ լիտրը բաձրացել է 10 դրամով։ Այս 10 դրամի չափով լրացուցիչ գնային բարձրացումը պայմանավորված է բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման գների մեծացմամբ»։
Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածում կատարված այլ գնային փոփոխություններին, Արտակ Շաբոյանն ասաց, որ անցած տարվա ընթացքում գնային բարձրացում տեղի է ունեցել երեք ապրանքների գով՝ կարագ, բենզին և դիզվառելիք։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարագի գների բարձրացումը սկսվել է դեռևս 2016-ի սեպտեմբերից և այն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային գների ավելացմամբ։ Միջազգային շուկայում տեղի է ունենում կարագի գների նվազեցում, առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում ականկալում ենք կարագի գների նվազում»,- հավելեց նա։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02