ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով հսկում է ապրանքային տարբեր շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությունը: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Պաշտոնյայի խոսքով` իրենց տեսադաշտում գտնվող ապրանքային շուկաներում չկան մենաշնորհներ, քանի որ, ըստ օրենսդրության, մենաշնորհ է համարվում շուկայի 100 տոկոսն իր ձեռքում կենտրոնացրած տնտեսվարողը:
«Բնական մենաշնորհներ կան, որոնք կարգավորվում են պետության կողմից, խոսքը վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի շուկաներին: Այլ ոլորտներում մենաշնորհներ չունենք, կան խոշոր ընկերություններ, որոնց անվանում ենք գերիշխող դիրք զբաղեցնողներ: Ամենօրյա ռեժիմով մենք հսկում ենք նրանց գնային քաղաքականությունը, տնտեսվարողներից և ՊԵԿ-ի մեր գործընկերներից ստանում ենք տեղեկատվություն ապրանքների ձեռքբերման և վաճառքի գների մասին»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Պաշտոնյայի խոսքով` եթե տեսնում են շեղումներ, խորացնում են իրենց ուսումնասիրությունը` ստիպելով գները համահունչ դարձնել առկա իրավիճակին: Արտակ Շաբոյանի հավաստմամբ` այդ իմաստով բացառություն չէ նաև բենզինի շուկան, որտեղ ներմուծում են իրականացնում 3 խոշոր ընկերություն: Ինչ վերաբերում է գազալցակայանների և բենզալցակայանների գնային քաղաքականությանը և դրանցում անհարկի թանկացումների հայտնաբերմանը, Արտակ Շաբոյանը նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, գազալցակայանների միջև գնային տարբերությունները ավելի շատ են, քան բենզալցակայանների: Պաշտոնյան դա պայմանավորեց գազալցակայանների ոլորտի առավել մրցակցային բնույթով:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահին գազալցակայանների մեծ մասում 1 խմ գազը վաճառվում է 213 դրամով, կան, իհարկե, տարբերություններ, օրինակ` շուկայի առաջարկի և պահանջարկի ազդեցությամբ պայմանավորված: Հնարավոր է մարզերում տարբեր վայրերում գտնվող գազալցակայանները գնային տարբերություններ ունենան:Երևանում 1 խմ սեղմված գազը 210 դրամով է վաճառվում` նախկին 190 դրամի համեմատ»,-ասաց Արտակ Շաբոյանը:
Բենզալցակայաններում, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ մանրածախ ոլորտում երկու խոշոր ներմուծողի կողմից է հիմնականում վաճառքն իրականացվում: Իսկ շուկայում գործող անհատական բենզալցակայաններից շատերը գործում են այդ երկու ներմուծողի ապրանքանշանի ներքո, հետևաբար խոշորների գնային քաղաքականությունը տարածվում է նաև իրենց վրա: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: ՏՄՊՊՀ գնահատականով` այս շուկաներում գնաճն ամբողջությամբ պայմանավորված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային դրույքաչափերի փոփոխությամբ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02