«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթի ժամանակ նկատեց, թե որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով:
«Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»,-ասաց նա և թվարկեց գնաճի պատճառները:
Ըստ նրա, դրանցից մեկը միջազգային շուկան է, և մեկ հարվածով հնարավոր չէ դրա ազդեցությունը չեզոքացնել:
«Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել: Իշխանությունը պետք է հնարավորինս բացասական պայմանները մեղմացնել»,-նկատեց նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ դիզվառելիքի թանկացումը կարող է գյուղատնտեսության համար բեռ դառնալ, բայց նա հիշեցրեց, որ նախագահի առաջարկով ծրագրվում է կառավարությունում սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքի թանկացումը, ինչը լուծման մեխանիզմ է:
«Գնաճի դեմ կարելի է պայքարել մի քանի ձևով՝ ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով, օգտվելով եղած այլընտրանքից»,-ասաց նա ու հավելեց, որ շատ է խոսվում ԵԱՏՄ-ի մասին, ինչին միանալն այլընտրանքային հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ստանալու:
Դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել էր, թե իշխանություններն առաջարկում են կարագի փոխարեն խառը կանաչի ուտել, մսի փոխարեն՝ սխտոր, ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել, մենք բոլորս պետք է այնպես անենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ընտանիքն արժանապատիվ պահել: Դրա համար մենք պետք է կարողանանք ավելի տնտեսական աճ ապահովել, քան գնաճն է: Իսկ 2018թ. բյուջեում արդեն ամեն ինչ գրված է: Եթե ցանկություններով նայենք, որևէ մեկն էլ չի ուզենա տուրքեր, հարկեր վճարել, բա որ դրանք չտանք, այդ անվտանգության ծախսերը, սուբսիդավորման գումարները, աշխատավարձերն ու թոշակները որտեղի՞ց են լինելու»:
Շարմազանովը նշեց, որ իշխանությունների խնդիրը պետք է լինի նաև արհեստական գների անկման ապահովումը: Նա հիշեցրեց, որ մի շարք ապրանքների գներն էլ իջել են, հետևաբար՝ միայն վատի մասին չէ, որ պետք է խոսել:
«Արդարացի չէ այստեղ մեջբերել միայն խառը կանաչին, սխտորը, սոխը: Մենք մի միասնություն ենք, յուրաքանչյուրիս ընտանիքի վրա էլ գնաճն ազդում է, պետք է կարողանանք բոլորով միասնական մեխանիզմներ առաջարկել մեր երկրի զարգացման համար»,-եզրափակեց նա:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02