Եթե Ադրբեջանը չի համաձայնում շփման գծում տեխնիկական միջոցների տեղադրմանը, ապա նրան պետք է ստիպել, որ համաձայնի: Այս մասին, նախօրեին, ԵԽԽՎ-ում ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևայի զեկույցից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում ադրբեջանցի պատվիրակներ Վուսալ և Ռաֆայել Հուսեյնովների, Գաֆարովայի ելույթների, որոնք Հայաստանին մեղադրեցին Խոջալուի ցեղասպանության և օկուպացիայի մեջ:
Մելքումյանը, մասնավորապես, նշել է.
«Իսկապես, զինված հակամարտությունների գոտիներում ցանկացած մարդու կյանք թանկ է, սակայն առավել քան մեծ օգնության և աջակցության կարիք ունեն երեխաները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով կորցնում են ծնողներին, դառնում են հաշմանդամ կամ որբ: Միաժամանակ, նրանք ենթարկվում են լրջագույն հոգեբանական սթրեսի՝ մնում են անօթևան:
Ուստի՝ միշտ էլ գերարդիական է մնում բոլոր տիպի կոնֆլիկտների խաղաղ կարգավորման պահանջը:
Ինչպես ասում են՝ այլընտրանք չկա: Վերջին տարիներին այդ խնդիրները առավել ընդգծված ի հայտ եկան Սիրիայում: Հայաստանի Հանրապետությունը ընդունել է և աշխատատեղով ապահովել շուրջ 21 հազար փախստականների:
Չի կարելի չնշել նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած կամ ծնողին կորցրած Արցախի Հանրապետության, մի շարք գյուղական բնակավայրերի՝ Թալիշի, Մատաղիսի և այլ գյուղերի երեխաների՝ Մարտունու շրջանում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի մասին, քանի որ ռումբը պայթել էր հենց դպրոցի բակում:
Միթե կարելի է մոռանալ դա, և թե ինչպես են ծնողները տանում երեխայի կորուստը, որն անդառնալի է:
Մարդկանց կյանքը չպետք է քաղաքական և պետական գործիչների համար դառնա սպորտային ֆիգուրներով խաղ՝ խաղաղ բնակիչների համար:
Նրանք պետք է պատասխան տան իրենց արարքների համար: Եվ եթե խաղաղ կարգավորման տրամաբանությունն է աշխատում, ապա Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի շփման գծի երկայնքով, պետք է գործի հրադադարի խախտումները արձանագրող տեխնիկական միջոցների համակարգը: Եվ եթե Ադրբեջանը չի համաձայնվում դրա հետ, ապա նրան պետք է ստիպել, որ համաձայնվի: Կարծում եմ, որ չհամաձայնվելու տարբերակ չկա, այլապես Ալիևը իր վրա է վերցնում տարածաշրջանում մարդկային զոհերի փաստի ամբողջ՝այդ թվում քաղաքական, իրավական և քրեական պատասխանատվությունը:
Հարգելի գործընկերներ,
Մեր՝ ձեզ հետ միասին գործը ոչ միայն գնահատականներ տալն է, այլև իրական սանկցիաների կիրառումը մեղավորի և մեղավորների նկատմամբ, որովհետև բոլոր տիպի ժամկետներն արդեն սպառվել են:
Մարդը, առավել ևս պետության ղեկավարը ուժեղ է, երբ ընդունում է իր սխալները և չի թողնում, որ պատմությունը, միջազգային կառույցները կամ հարևան պետություններն ուղղեն իր սխալները: Այդ դեպքում ինքը վերջնականապես հեղինակազրկվում և քաղաքական դիակի է վերածվում սեփական ժողովրդի առջև:
Ուրեմն, Իլհամ Ալիև, այժմ քո սխալներն ուղղելու պատմական շանս ունես: Հո դու լավ գիտես, որ պարտավոր ես հաշվի նստելու իրական փաստերի և պատմական ճշմարտության հետ»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02