Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվել է դպրոցականների նկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով աշակերտներին, ընդգծել է արվեստի և հատկապես Այվազովսկու ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծացման և գեղագիտական դաստիարակության կարևորությունը:

Մրցույթի դպրոցական և քաղաքային փուլերի արդյունքներով, հանձնաժողովի քվեարկությամբ, առաջին երեք մրցանակակիրները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և «Այվազովսկի» պատկերագրքերով: Մրցույթի մասնակից ևս 18 աշակերտների աշխատանքներ ճանաչվել են լավագույնը և արժանացել պատվոգրերի ու խրախուսական նվերների:

Միջոցառման ավարտին աշակերտները շրջել են ցուցասրահներում և ծանոթացել Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին:












17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02