Ի՞նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները ծխելը մի շարք վայրերում արգելող և տուգանքներ սահմանող նախագծի վերաբերյալ. Tert.am-ը փորձել է դա պարզել հարցումներով:
«Ճիշտ օրենք է: Ծխելը վնասակար է առողջության համար, կողքի նստողների համար, ընդհանրապես կուլտուրայի համար: Դեռահասների մոտ շատ են ծխում, որ կողմը պտտվում նայում ես, ծխում են»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ ավելացնելով, որ սահմանված տուգանքի չափն է մեծ, և այն պետք է համապատասխանի մարդկանց գրպանին:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրինագծով 250 000 դրամի չափով տուգանք է սահմանվում չնախատեսված վայրում ծխելու համար: Առաջարկվում է ծխելու արգելք սահմանել մեքենաներում, բոլոր փակ տարածքներում: Նույն խախտումը երեք ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում ծխողը կտուգանվի 500 000 դրամով:
«Թող մեկ միլիոն սարքեն: Թող ավելի շատացնեն ծխելու համար տուգանքը, որ պետությանը ավելի շատ փող տանք: Աշխատենք, տանք պետությանը թող զարգանա, թե չէ շատ խեղճ է ապրում պետությունը»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ իր զայրույթն արտահայտելով ներկայացված օրինագծի կապակցությամբ:
«Մարդիկ պետք է փող ունենան, որ տան այդքան՝ ծխելու համար: Չի գործելու այդ օրենքը այստեղ»,-ասաց մյուս քաղաքացին:
Հարցվածների մի մասն ընդհանրապես չի ծխում և կարծում է, որ օրենքը պետք է մտահոգի բացառապես ծխողներին:
«Դե ընդհանրապես այս քաղաքի վիճակը, որ նայում ես նաև հասարակական վայրերում, ծխելու հետևանք է, բայց դե ծխող մարդուն մի քիչ դժվար է սահմանափակման մեջ դնել: Հայաստանի համար 250 հազար դրամը ֆանտաստիկ թիվ է: Օրինակ՝ Ամերիկայում 2 հազար դոլար են տուգանում, 250 հազարն էլ այստեղ մեր համար է 2 հազար դոլար: Պարզապես պետք է հասնել այն գիտակցությանը, որ ամեն ինչի համար օրենք պետք չէ հնարել: Օրենքը միշտ էլ հնարավորություն է տալիս շրջանցելու»,-ասաց քաղաքացիներից մյուսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02