ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թվականի հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 18:10-23:30-ն ընկած ժամանակահատվածում, գողություն է կատարվել Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) ապօրինի մուտք են գործել բնակարան և հափշտակել շուրջ 60 գրամի տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ 26.01.2018թ. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն եւ մի շարք այլ անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել երկու անձ, պարզվել նրանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւանի բնակիչներ` ծնված 1987 և 1989 թթ.: Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից կատարված բնակարանային գողության եւս երեք, գողության փորձի երկու դեպք:
Կասկածյալները հունվարի 27-ին ձերբակալվել են, գողոնի մի մասը՝ հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` նշված անձանց կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02