Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր՝ ժամը 18-ին, հանդիպելու է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ: Նախաձեռնությունը եղել է Արմեն Սարգսյանինը՝ արված մոտ 2 օր առաջ:
Tert.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատած ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը նաև հայտնեց. «Ես Արմեն Սարգսյանին շատ վաղուց եմ ճանաչում և շատ դրական եմ վերաբերվում: Կարծում եմ՝ ԱԺ-ն դրական որոշում կունենա, որովհետև որոշակի վերլուծություններ արվել են»:
«Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը ևս որևէ ժամկետի մասին տեղյակ չէր:
«Ելք» խմբակցությունից էլ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խմբակցության հետ հանդիպման օրը դեռ հայտնի չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը երկրում չեն:
«Պարոն Սարգսյանը մեզ հետ կապվել է, խոսել ենք: Ուղղակի, որ այստեղ չեն, դրա համար, երբ որ վերադառնան, հանդիպումը կկազմակերպենք: Բնականաբար, շատ հարցեր ունենք Արմեն Սարգսյանին, սկզբում կլսենք իրեն, հետո հարցեր կտանք»,- ասաց Մարուքյանը:
Tert.am-ին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե երբ է նշանակված իրենց հանդիպումը, պատասխանեց, որ այդ մասին կհայտնեն:
Նշենք, որ համաձայն կարգի՝ այսուհետ նախագահի թեկնածուն պետք է հանդիպի ԱԺ խմբակցությունների հետ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ուժերին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02