2017-2018թթ. ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն: Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Անկախ ներպետական որոշումներից՝ ԵԱՏՄ շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելվում է:
2017թ. ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում նմանատիպ 95 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իրականացվել նախաքննություն: Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից և այլն: Իսկ վերջին տարիներին ԱՄՆ-ից նաև «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ պարունակող ծանրոցների առաքման միտում է նկատվում. «Փոստային ծանրոցներով էլեկտրոնային սիգարետների առաքումը, որոնց պարունակության մեջ հայտնաբերվում է «հաշիշի յուղ» կամ այլ տեսակի թմրամիջոց, ևս արգելված է և նման դեպքերը դիտարկվում են որպես մաքսանենգություն»,- տեղեկացնում է ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02