Մեծ Բրիտանիայում եվրոինտեգրացիայի կողմնակիցները սկսել են ստորագրություններ հավաքել օնլայն խնդրագրի տակ, որը կոչ է անում խորհրդարանականներին դիտարկել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:
«Մենք՝ ստորեւ ստորագրածներս, կոչ ենք անում կառավարությանը կիրառել այն կանոնը, ըստ որի, եթե կողմ կամ դեմ քվեարկածները 60 տոկոսից քիչ են, իսկ մասնակցությունը 75 տոկոսից քիչ, ապա պետք է նոր հանրաքվե անցկացվի»,- ասվում է խնդրագրի տեքստում:
Ինտերնետ օգտատերերի զանգվածային մուտքի պատճառով բրիտանական խորհրդարանի կայքի աշխատանքը, որտեղ գրանցված է խնդրագիրը, ժամանակավորապես խափանվել էր, հայտնում է ՏՍՍՍ-ը:
Մոսկվայի ժամանակով 6:49-ի դրությամբ խնդրագիրը ստորագրել էր 537 հազար 970 մարդ՝ անհրաժեշտ 100 հազարից, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Ըստ օրենքի, խնդրագիրը խորհրդաարանում քննարկելու համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն: Այսպիսով պատգամավորները կարող են դիտարկել այն առաջիկա խորհրդարանական նիստի ժամանակ, որը հաջորդ շաբաթ է նախատեսված:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներով հաղթել են եվրոինտեգրացիայի հակառակորդները: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02