Հայաստան է ժամանել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Այցի նշանակությունը կարիք չունի ավելորդ մեկնաբանությունների: Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ով է Հռոմի Պապը, ինչ նշանակության, մասշտաբի կարգավիճակ է դա համաշխարհային պատմության համար՝ թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական իմաստով, ավելորդ մեկնաբանությունների կարիք իսկապես չունեն, իսկ ովքեր չունեն պատկերացում, հազիվ թե մի քանի ավելորդ նախադասությունն ինչ-որ բան ասի նրանց:
Սա ահռելի մեծ նշանակություն է Հայաստանի համար, սա նաև միջազգային նշանակության իրադարձություն է, ինչպիսին հանդիսանում են Պապի բոլոր այցերը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ֆրանցիսկոս Առաջինի պարագայում Հայաստանն ու հայ ժողովուրդը ուշադրության կենտրոնում են վաղուց, առնվազն 2015 թվականի ապրիլի 24-ից, երբ Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատմական պատարագը:
Այսինքն՝ այստեղ գործ ունենք ոչ թե իրավիճակային ուշադրության, այլ բավական տևական շարունակություն ունեցող մի յուրօրինակ հետագծի հետ, որն անկասկած իրենից ներկայացնում է բավականին ծանրակշիռ մի պատմա-քաղաքական գործընթաց: Վերջին հաշվով, Հայաստան է գալիս քրիստոնեական աշխարհի ուղենիշ հանդիսացող մարդը, իսկ քրիստոնեական աշխարհը ներկայումս կրոնական տարածություն չէ: Այն ներկայումս համամարդկային արժեհամակարգի առանցք է, որի շուրջ այսօր հաջողությամբ համախմբվել են նաև ոչ քրիստոնեական մի շարք երկրներ ու հասարակություններ, որոնք, սակայն, այդ տարբերակով ոչ թե կորցրել են իրենց կրոնա-քաղաքական նույնականացումը, այլ պարզապես հարստացել են որպես հասարակություն նոր գործիքներով:
Եվ այս իմաստով, պատկերացնելի է, թե որքան ավելի խորքային հեռանկարներ կան Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետության համար:
Մեզ Հայաստանի քաղաքցիներիս ուսերին է մնում Պապի այցը կարողանալ լիարժեքորեն ծառայեցնել Հայաստանի քաղաքակրթական հարստացմանն ու հասարակական և պետական որակական առաջընթացին, արժեհամակարգային արդիականացմանը: Սա նշանակում է, որ ոչինչ չի լինում ինքնըստինքյան, և ըստ այդմ՝ արժանանալով Պապի այցին, նաև պետք է արժանանալ այդ այցի խորքային արդյունքների: Դա նշանակում է դիտարկել այդ այցերը որպես ավանս, ոչ թե պարգև: Որպես ավանս այն ահռելի հասարակական ու պետական, նաև համահայկական աշխատանքի, որ պահանջվում է արդեն քառորդ դար, բայց որը իրականացվում է լոկ հատվածաբար, լոկ առանձին դեպքերում՝ չդառնալով պետական ընթացք, չդառնալով պետական նկարագիր, համազգային նկարագիր:
Ֆրանցիսկոս Առաջին Պապի այցը այս առումով լինելով չափազանց կարևոր նշանակության, ըստ էության նաև մեզ հերթական անգամ հիշեցնում է այն պատմական խնդիրն ու առաքելությունը, որ մենք արդեն քառորդ դար թողնում ենք կիսատ, որ մենք արդեն քառորդ դար քնեցնում ենք մեր եզակի հաջողությունների դափնիների վրա:
Ի՞նչ է մնալու Պապի այցից հետո Հայաստանում կամ ի՞նչ ուղերձ է Պապը տանելու Հայաստանից իր հետ: Սա հարցերի հարցն է այսօր:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44