Չնայած Արմեն Սարգսյանը հանդիպում է տարբեր ուժերի հետ և փորձում է հասարակությանն ինչ-որ մեսիջներ ուղարկել, պետք է հասկանանք, ինչի մասին պարբերաբար արտահայտվում է նաև ՀՀ նախագահի թեկնածուն, որ ինքը հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
«Այսպես ասած՝ ուղղակի ձևով նա ժողովրդի հավանության կարիքը չունի այդ պաշտոնում ընտրվելու հարցում»,-շարունակեց նա:
Իգիթյանը գտնում է, որ ՀՀ նախագահի պաշտոնից ներկա սահմանադրության պայմաններում մեծ սպասելիքներ ունենալ չի կարելի: Ըստ նրա՝ այս պաշտոնում ընտրված մարդը չի կարող էապես փոխել Հայաստանում իրավիճակը: Սակայն նա կարևորեց գոնե այն հանգամանքը, որ նախագահի պաշտոնի համար չի առաջադրվել մականունավոր անձ կամ քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձ, ինչը ՀՀ-ից սպասելի էր:
«Հայաստանում ամեն պաշտոնում սպասում ենք, որ մականունով կամ քրեական անցյալ ունեցող մարդ տեսնել, գոնե այս պարագայում մենք տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե՛ փորձ, թե՛ կրթություն և այլն: Թե ինչպես ինքը կկարողանա տեղավորվել իր կեցվածքով Հայաստանի իրավիճակի մեջ, պարզ կլինի ժամանակի ընթացքում»,- հավելեց Իգիթյան
Միևնույն ժամանակ Հովհաննես Իգիթյանը հավելեց, որ իր կարծիքը Արմեն Սարգսյանի մասին կարող է սուբյեկտիվ լինել, քանի որ աշխատել են միասին ու ճանապարհ անցել: Նա նշեց, որ ժամանակին, երբ ինքն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, Արմեն Սարգսյանն էլ զբաղված էր ԵՄ-ում դեսպանների կոորդինացմամբ, և իրենք միասին ՀՀ-ն տանում էին ԵՄ մոդելի ճանապարհով:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես Արմեն Սարգսյանը կկարողանա տեղավորվել իր կեցվածքով ՀՀ ներկա վիճակի մեջ, հնարավո՞ր է, որ ՌԴ-ի ազդեցությունը թուլանա, քանի որ Սարգսյանը եվրոպամետ մարդ է համարվում, Իգիթյանն ասաց. «Հայաստանի՝ ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված չէ նախագահով, քանի որ ՌԴ-ն բոլոր ոլորտներում արդեն մենաշնորհային դիրք ունի՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, ֆինանսական և այլն: Նույնիսկ այն հայերը, որոնք համարվում են ՀՀ-ում ներդրում անող գործարարներ, ըստ էության, ՌԴ գործիչներ են, անկախ նրանից, որ իրենց անվան վերջում «յան» վերջավորությունն է»:
Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը չի կարող «և, և»-ի քաղաքականություն վարել՝ մի պարզ պատճառով, որ այդ քաղաքականությունն իրականում չկա: Նա համոզված է, որ Հայաստանն ունի պրոռուսական քաղաքականություն և երբեք այդ քաղաքականությունից չի շեղվել:
«Այլ անձինք պետք է փոխվեն, այս իրավիճակում այլ ուղղությամբ շարունակել չի լինի: Իսկ Արմեն Սարգսյանը ներկայացվում է որպես արտաքին քաղաքականությունը զարգացնելու, ԵՄ ուղղությամբ Հայաստանի գնալու ճանապարհին մի անձ, որը կարող է օգտակար լինել»,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև իշխող ՀՀԿ կուսակցության նախագահն է, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է դառնալ ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուն: Ի պատասխան Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ որոշում կկայացնի տարբեր խմբերի ու կուսակցությունների հետ հանդիպումներից հետո։
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02