«Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկվում է 5 քննչական գործողություններով պարտադիր պահպանել ընթերակայի ինստիտուտը: Հունվարի 31-ին ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
«Մի շարք քննչական գործողություններով քննիչը պարտավոր է ներգրավել 2 ընթերակա, ովքեր կհաստատեն տվյալ քննչական գործողության կատարման ընթացքը և բովանդակությունը»,- ասաց Ղամբարյանը:
Նրա խոսքով` նախագծով առաջարկվում է ընթերակայի մասնակցությունը 5 պարտադիր քննչական գործողության ընթացքում, մասնավորապես՝ դեպք վայրի, ինչպես նաև այլ տեսակի զննությունների, խուզարկությունների, փորձարարության, առարկաների և անձի ճանաչման ներկայացմանը:
«Այս քննչական գործողությունների ժամանակ ընթերակայի մասնակցությունը պարտադիր պետք է ապահովվի, իսկ այլ քննչական գործողությունները, որոնք գործող օրենսգրքով ընթերակայի մասնակցությամբ են կատարվում, նախագծով փոփոխվում են: Դրանք, որպես կանոն, կկատարվեն բացառապես տեսաձայնագրառման եղանակով: Խոսքը վերաբերում է դիակի ճանաչման ներկայացման և արտաշիրիմում կատարելուն»,- ասաց Ղամբարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ասաց, որ կան քննչական այնպիսի գործողություններ, որոնք միջամտում են մարդու անձնական կյանքին` փորձանմուշ վերցնելը, մարմնի քննում կատարելը, ինչը տվյալ պարագայում ընթերակայի մասնակցությամբ կատարելը և տեսաձայնագրառելը նպատակահարմար չէ, ուստի, որպես երաշխիքի ապահովում, նախատեսված է քննչական գործողությունները կատարել բժշկի, փորձագետի կամ այլ մասնագետի մասնակցությամբ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02