Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել ու զրուցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել երգչուհին ու տեղադրել լուսանկար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության: Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնյա»,-գրել է Հասմիկ Պապյանը:
Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապը հունիսի 25-ի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռով մեկնել է ԳյումրուՎարդանանց հրապարակում Սուրբ պատարագ մատուցելու: Ավելի ուշ նախատեսվում է Հռոմի պապի հանդիպումը Սբ.Տիրամայր Հայաստանի կուսանոցում, համայն կաթոլիկների առաջնորդը կայցելի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար,Պապը կլինի նաև Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում:
Հայաստան ժամանելիս Սրբազան Քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությունը: Սրբազան Քահանայապետը եղել է նախագահի նստավայրում, որտեղ առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ նախագահը և Պապը հանդես են եկել հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հունիսի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, ինչից հետո Սրբազան քահանայապ ետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02