Երևանի որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիներ կստեղծվեն: Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը անհիմն համարեց մտահոգությունը, թե մեծ տեղատար ավտոբուսների շահագործումը կխանգարի երթևեկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոյանը նման կարծիք հայտնեց փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«18-մետրանոց ավտոբուսների շահագործումը Երևանի երթևեկության համար խնդիր չի առաջացնի: Նախ՝ ուսումնասիրված է միջազգային փորձը: Եվրոպական շատ քաղաքներում նեղ փողոցներում շահագործվում են այդ չափի ավտոբուսներ, և երթևեկության որևէ խնդիր չի առաջանում: Նաև նոր ցանցի անբաժանելի մաս է կազմում որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիների ստեղծումը»,-ասաց Նիկոյանը:
Նրա կարծիքով՝ ցանցի մեկնարկին զուգահեռ պետք է կարողանան հասկացնել, որ հասարակական տրանսպորտը Երևանի փողոցներում պետք է ունենա գերակայություն:
«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ այն տեղափոխում է տասնյակ ուղևորներ և փոքր մեքենաների համար խոչընդոտ հանդիսանալ չի կարող»-նշեց աշխատանքային խմբի ղեկավարը:
Ցանցը ներկայում նախագծային փուլում է, և յուրաքանչյուր երթուղի առանձին փորձարկվելու է նաև մեծ տեղատար ավտոբուսների շահագործման համար: Նիկոյանի խոսքով՝ եթե պարզվի, որ իրականում որևէ փողոցում կարող է խնդիր առաջանալ մեծ տեղատար ավտոբուսների շահագործման հետ կապված, մինչ ցանցի վերջնականացումը շտկումներ կիրականցվեն: Եվ այդ ավտոբուսները ցանցային ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:
«Եթե հանկարծ պարզվի, որ 18-մետրանոց ավտոբուսը ինչ-որ երթուղում խնդիր է առաջացնում, այն կարելի է փոխարինել 12-մետրանոց ավտոբուսով»-եզրափակեց Նիկոյանը:
Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02