Անչափահասը ներկայացել է բիսեքսուալ, ծանոթացել մեկ այլ տղայի հետ, պահանջել նրա ինտիմ լուսանկարներն ու տեսանյութեր, այնուհետև գումար պահանջել՝ դրանք չհրապարակելու համար:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթ:
Սարգիս Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շորթմամբ խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ, Կարեն Հ.-ի մերկ լուսանկարները և տեսագրությունները չհրապարակելու սպառնալիքով, Կարեն Հ.-ից պահանջել է ՝ 620.000 ՀՀ դրամի գումար:
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ա.-ն 2017թ-ի մարտ-ապրիլ ամիսներին «Օդնոկլասսնիկի» կայքով ծանոթացել է Կարեն Հ.-ի հետ: Դրանից հետո վերջինիս հետ սկսել է շփվել նաև «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որի ընթացքում Կարեն Հ.-ին հայտնել է, որ ինքը բիսեքսուալ է և տեղեկացել, որ վերջինս նույնպես ունի նման սեռական կողմնորոշում: Այնուհետև՝ Կարեն. Հ-ի հետ փոխանակվել են մերկ նկարներով: Այնուհետև Սարգիս Ա.-ն Կարեն Հ.-ից իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով խնդրել է որպեսզի վերջինս ուղարկի իր մերկ տեսանյութերը, որտեղ կերևա նրա դեմքը: Դրանից հետո ստանալով թվով վեց տեսանյութերը, որտեղ Կարեն Հ.–ն եղել է մերկ, ցուցադրել իր մարմնի տարբեր մասերը և դրանցում երևացել է նրա դեմքը, 2017-ին օգոստոսին Կարենից պահանջել է 620.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով չվճարելու դեպքում նշված տեսանյութերը տարածել վերջինիս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ընկերների շրջանում:
Դրանից հետո, 2017 թվականի օգոստոսին Երևանի «Մաշտոցի պուրակի» սկզբնամասում տեսանյութերը չհրապարակելու պայմանով, շորթման եղանակով պահանջված խոշոր չափի 600.000 ՀՀ դրամ գումարը ստանալուց հետո Սարգիս Ա-ն մերկացվել է հանցագործության փաստի մեջ և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Սարգիս Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 182-րդ հոդվածի (շորթում) 2-րդ հոդվածի 3-րդ և 1-ին կետերի հատկանիշներով:
Սարգիս Ա.-ն անչափահաս է, նախկինում չդատված: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:18 12.09.26
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02