Այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ներման մասին» նոր օրինագծին դեմ էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Նրա պնդմամբ, ներկայացված օրինագծի հիմքում դրվել է խրախուսման սկզբունքը և ոչ թե հումանիզմի։
«Ներումը հումանիստական ակտ է և ոչ թե խրախուսական։ Եվ այս օրենքի ամբողջ տրամաբանությունը կառուցվել է այն բանի վրա, որ սա խրախուսական է։ Խրախուսականը վաղաժամկետ ազատումն է, որը պետք է լինի նաև կանխատեսելի», - այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով` հումանիզմը չի ենթադրում սահմանափակում Սահմանադրության ձևակերպումների մեջ։ Եվ ավելին, Սահմանադրությունը, ըստ պատգամավորի, չի սահմանափակում բնական իրավունքները ու կարող է լրացուցիչ իրավունքներ տալ։
«Կարծում եմ` մարդը իրավունք ունի և ներվելու, և ներելու։ Ընդ որում՝ նաև առանց դիմումի։ Կարծում եմ` նաև պետք է հնարավորություն լինի, որ նախագահը հայեցողաբար ինչ-որ մեկին ների, նաև՝ միջնորդության հիման վրա, առանց դիմումի առկայության։
Ես առաջարկում եմ սկզբունքորեն փոխել այս նախագիծը, և ներումը դարձնել ոչ թե խրախուսական միջոց, այլ` հումանիստական։ Եվ հենց հումանիզմի վրա պետք է կառուցվեն հարաբերությունները», - հավելեց պատգամավորը։
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր «Ներման մասին» խորհրդարան ներկայացված օրինագծի մասին, որը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Այսպես, ըստ օրինագծի, ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։
Գործելու է Ներման հարցերի քննարկման հանձնաժողով, իսկ ներման խնդրագրերն անցնելու են վարչապետի ձեռքի տակով։
Օրինագծի մասին մանրամասն՝ այստեղ
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02