Նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ընդունված որոշումը գործադիր մարմնի նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:
«Ում էլ հարցնեք՝ կաշկանդված է, թե ոչ, կասի՝ ոչ, կաշկանդված չէ: Բայց հավատացեք, որ մարդիկ կաշկանդվում են: Դուք էլ կկաշկանդվեք, եթե ձեր վրա տեսախցիկ ուղղվի: Ավելի կաշկանդված կլինեք, քան հիմա, երբ տեսախցիկն իմ վրա է ուղղված»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ ինքը ուսումնասիրել է այլ պետությունների պրակտիկան, պարզել, որ Միացյալ Թագավորությունն ունի «Նախարարների վարքագիծ», որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, առանց լուսաբանման՝ նախարարների անկեղծ ու անկաշկանդ քննարկումը կազմակերպելու համար:
«Եթե մենք սպասում ենք որակ, սպասում ենք, որ յուրաքանչյուր նախարար պատասխանատու լինի ոչ միայն իր ոլորտի, այլև ամբողջ կառավարության գործունեության համար, պետք է իր ասելիքը ունենա իր գործընկեր նախարարի ոլորտում: Սպորտի նախարարը, օրինակ, պետք է իր կարծիքն արտահայտի արդարադատության ոլորտում: Իսկ այսօր պատկերն այլ է: Նախարարների միջև լինում են բախումներ, բայց այս տարիների ընթացքում դուք չեք տեսնի նման երևույթ»,- շեշտեց Դ. Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ նախկինում, երբ կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6 ժամ, իսկ հիմա՝ առավելագույնը 1 ժամ:
Պատճառը, արդարադատության նախարարի խոսքով, այն է, որ լրատվամիջոցները, որոնք դեռ կայացման փուլում են, ուշադրություն են դարձնում կեղծ սենսացիաների, հայացքների, քան բովանդակության վրա, ինչը չի կարող չանդրադառնալ նախարարների աշխատանքի վրա:
«Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև: Ես չեմ հիշում որևէ որոշում, որտեղ որևէ նախարար քվեարկած լինի դեմ, իսկ փակ նիստերում մենք ունեցել ենք դեմ, կողմ արտահայտվող նախարարներ և այլն: Նման երևույթ այսօր չկա»,- հավելեց նա:
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց վերջինս հրաժարվել է, առաջարկել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, ով մտածելուց հետո տվել է իր համաձայնությունը:
«Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունը չի ընկալի սա, լրատվամիջոցները չեն ընկալի: Երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ ասաց, որ ժամանակ է պետք իր կարծիքը հայտնելու: Մեր բանավեճերը դարձել են ոչ բանավեճ, իսկ դա վատ է, որովհետև բանավեճն է ծնում ճշմարտությունը»,- նշեց նա:
Հիշեցմանը, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվեց դռնփակ նիստերը անցկացնելու սովորույթից՝ պատճառաբանելով, որ ավելի ժողովրդավար է, որ դրանք լինեն բաց, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ժողովրդավարության մեկնաբանությունները տարբեր են:
«Գնահատականները կարող են տարբերվել՝ ինչն է ժողովրդավարական, ինչը ոչ: Իմ կարծիքով՝ դռնբաց նիստերը հակաժողովրդավարական են, որովհետև քննարկումը սահմանափակվում է նեղ շրջանակով, այնինչ ցանկացած հարց պետք է քննարկվի կառավարության բոլոր անդամների մասնակցությամբ: Նախարարները պետք է լսեն կողմ ու դեմ կարծիքները, արտահայտեն իրենց դիրքորոշումը: Կառավարությունը կոլեգիալ մարմին է»,- ասաց նախարարը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02