Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017-ի սկզբին գույքագրված 88.5 հազար հեկտար ոռոգվող հողատարածքներին տարվա ընթացքում միացել է ևս 8930 հեկտարը: Սակայն դա չի նշանակում, որ ոռոգվող հողատարածքներին ավելի քան 8 հազար 900 հեկտար է ավելացել, այլ կոմիտեի աշխատանքների արդյունքում օրինական դաշտ են բերվել ապօրինի ոռոգվող հողատարածքները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Աշխատանքները շարունակվել են նաև 2018-ին: Մենք արդեն խնդրել ենք ՊՆ-ին, որ ոռոգման սեզոնին հնարավորություն տա մեզ դրոններ օգտագործել ու ամբողջովին ֆիքսել ոռոգվող հողատարածքները Հայաստանում: Հետո դա կտեղափոխենք քարտեզների վրա, որ ամեն տարածաշրջանում ունենանք իրական պատկերը»,-ասաց կոմիտեի նախագահը:
Հարցին ի պատասխան, թե ինչպիսին է հանրապետությունում ոռոգվող և անջրդի հողերի թվային պատկերը` Արսեն Հարությունյանը նշեց` ուսումնասիրություններով առանձնացրել են 26.1 հազար հեկտար հողատարածք հանրապետության տարբեր մարզերում, որտեղ ոռոգում ապահովելու համար մեծ միջոցներ են անհրաժեշտ: Դրան զուգահեռ Արարատյան դաշտավայրում առկա է 25 հազար հեկտար ոռոգվող հողատարածք, որը ֆերմերների կողմից չի օգտագործվում: «Մենք պատրաստվում ենք դիմել կառավարություն և հասկանանք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել նշյալ 26 հազար հեկտարը վերականգնելու համար: Ունենք ևս 24 հազար հա չոռոգվող հողատարածք»,-ավելացրեց կոմիտեի նախագահը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ իրենց կառույցի գերակա խնդիրներից է ջրաչափական սարքերի տեղադրումը ողջ ոռոգման համակարգում, մասնավորապես, առաջնային և երկրորդ կարգի ջրանցքներում: «2017-ին մենք ամբողջությամբ ուսումնասիրել ենք շուկան, ակնկալում ենք, որ 2018-ին այդ սարքերը կտեղադրվեն ու մեզ մոտ ստեղծված դիսպետչերական կենտրոնում առցանց համակարգով կտեսնենք, թե ջրանցքներում ինչ ծավալի ջուր է անցնում»,-նշեց Հարությունյանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02