Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Աֆրինում թուրքական գործողությունների վերաբերյալ զուսպ դիրքորոշումը փաստում է՝ գործ ունենք իրանական «նուրբ դիվանագիտության» հետ, որը միտված է Սիրիայում Իրանի դիրքերը ամրապնդելուն:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրանցիները, սկզբնական շրջանում չարձագանքելով Աֆրինում թուրքական զորքերի ներխուժմանը, նպատակ ունեին՝ թուրքական վտանգի միջոցով ազդելու քրդերի վրա, որպեսզի վերջիններս դաշինք կազմեն Դամասկոսի կենտրոնական իշխանությունների հետ:
«Որովհետև այս պահի դրությամբ թուրքական ուժի դեմ այս պահին պայքարելու ռեալ հնարավորություն ունի Դամասկոսի կենտրոնական կառավարությունը՝ սիրիական բանակը: Հաշվի առնելով, որ քրդական ուժերին փաստացի Միացյալ Նահանգները օժանդակությունից զրկել է, նրանք ստիպված են լինելու ավելի մերձենալ Դամասկոսի հետ: Քրդական կողմից արդեն նման հայտարարություններ կան, նաև Դամասկոսի կողմից որոշակի պատրաստակամություն կա` հակաթուրքական ճակատ դրսևորելու հարցում»,- ասաց նա՝ նկատելով, որ, կարծես թե, իրանցիների ցանկությունն իրականում է:
Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայի տարածքում Իրանի համար անթույլատրելի է, իսկ գործընթացն ուղղված է՝ Թուրքիային այնտեղից դուրս հանելուն: «Ակնհայտ է, որ իրանցիները չեն կարող թույլ տալ, որ Թուրքիայի ներկայությունը մեծանա այնտեղ: Դա իրանցիների համար մեկ խնդիրն է»,- ասաց նա՝ նշելով, որ իրանցիներին նաև շատ մտահոգում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:
Անդրադառնալով Իրանի զուսպ, Թուրքիային չսաստող արձագանքների բացակայության խնդրին՝ Վարդան Ոսկանյանը նշեց՝ Իրանը չի կարող կոշտ չլինել: «Մի հանգամանք է այստեղ կարևոր․Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ունեն ներքին համաձայնություն անվտանգության գոտիների վերաբերյալ, և դրա համար բացահայտորեն չի կարող արձագանքել: Բայց ակնհայտ է, որ դիվանագիտական դաշտում ունեցած իր լծակներով ազդում է ներսիրիական ճգնաժամի վրա՝ բնականաբար հնարավորինս սահմանափակելով Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայում»,- ասաց նա:
Իրանագետի համոզմամբ՝ Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները չեն լուծվել․ սիրիական հիմնախնդրի վերաբերյալ կան հակասություններ, բայց պարզապես կողմերը եկել են համաձայնության, որոնք իրանական կողմը բացահայտ չի խախտի և հրապարակայնորեն այդ պայմանավորվածությունները կասկածի տակ չի դնի:
«Կարծում եմ՝ իրականում Իրանն իր ունեցած ողջ գործիքակազմը կկիրառի, որպեսզի Դամասկոսի և քրդական ուժերի համագործակցություն լինի»,- նշեց նա:
Անդրադառնալով այս գործընթացներով Հայաստանի հետաքրքրվածության կարևորությանը՝ նշեց՝ այստեղ կարևոր է մեր ներգրավվածությունը հայ համայնքի պահպանման առումով:
«Սիրիայում ընթացող զարգացումները չափազանց կարևոր են Հայաստանի համար, և Հայաստանն էլ մասնակցում է այդ գործընթացներին՝ փորձելով լուծել մի քանի խնդիր: Դրանցից առաջինը, բնականաբար, սիրիահայ համայնքին առնչվող խնդիրներն են: Նաև պետք է հաշվի առնել, որ Սիրիան և Բաշար ալ Ասադի իշխանությունը միշտ էլ բարեկամական են տրամադրված եղել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Հետևաբար, Սիրիայում խաղաղության և կայունության հաստատումը անմիջականորեն բխում է նաև մեր շահերից»,- նշեց նա:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ սիրիական հակամարտության մեջ ներքաշված է նաև բարեկամական Իրանը: «Իրանական ներկայությունը որոշակի խողովակ կարող է դառնալ հայկական շահերն ապահովելու տեսանկյունից: Մյուս կողմից չափազանց կարևոր է, որ ռուսական կողմն էլ, որի հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություն, տարբեր կերպ աջակցում է և ականջալուր է հայկական կողմի առաջարկներին: Այսինքն՝ մեզ բարեկամ երկրները ներգրավված են սիրիական հակամարտության մեջ, և մենք օգտագործում ենք նաև այդ երկրների խողովակները մեր խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02