Բրոկկոլիի կանոնավոր օգտագործումը նկատելիորեն նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը: Ֆլավոնոիդները, որոնք պարունակվում են այդ գերմթերքում, օրգանիզմին օգնում են պայքարել այդ բոլոր հիվանդությունների դեմ, պնդում են University of Illinois-ի գիտնականները:
Նրանց խոսքով, բավարար է երեք օրը մեկ բրոկկոլի ուտելը, որպեսզի իմունային համակարգը նկատելիորեն ամրապնդվի եւ ավելի հեշտորեն հաղթահարի օրգանիզմում բորբոքային գործընթացները: Բժիշկ Ջեք Ջուվիկը վերոհիշյալ համալսարանից նշել է, որ բրոկկոլիում առկա ֆենոլային միացությունները հակաօքսիդանտային ազդեցություն են ունենում օրգանիզմի բորբոքային գործընթացների վրա: Բորբոքային գործընթացները սովորաբար օրգանիզմի պատասխան ազդեցությունն են լինում հիվանդությանը կամ վնասվածքին, սակայն բորբոքումները նաեւ մի շարք դեգեներատիվ հիվանդություների են հանգեցնում:
Գիտնականի խոսքով, մարդիկ, որոնց սննդակարգը մեծ քանակությամբ ֆենոլային միացություններ եւ հակաօքսիդանտներ է ներառում, պակաս ենթակա են այդ բոլոր հիվանդություններին: Հետաքրքիր է, որ մարդկային օրգանիզմն ի վիճակի չէ արտադրել այդ միացությունները, այդ պատճառով մարդը դրանք կարող է ստանալ միայն սննդից:
Մասնագետը նշել է, որ ֆենոլային միացությունները համ չունեն եւ կայուն են, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ ջերմային մշակումից հետո բրոկկոլին չի կորցնում իր օգտակար հատկանիշները:
Երբ մարդը բրոկկոլի եւ նույն նյութերը պարունակող այլ մթերքներ է ուտում, դրանք նյութափոխանակության գործընթացում հավաքվում են լյարդում, ինչից հետո տարածվում են ամբողջ արյունատար համակարգով` հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ պայքարելով բորբոքային գործընթացների դեմ:
Ժամանակի հետ դրանք իհարկե դուրս են բերվում օրգանիզմից, այդ պատճառով խորհուրդ է տրվում բրոկկոլի ուտել 3-4 օրը մեկ, ոչ պակաս:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02