Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված նամակն ուղղակի միջամտություն է պատրիարքին ընտրելու հայկական համայնքի գործերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարբերականի հոդվածն ամբողջությամբ, որը վերնագրված է՝ «Կամքն անտեսվում է»:
«Ստամբուլի նահանգապետարանի կողմից փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկած նամակը անկասկած հայկական համայնք-պետություն հարաբերությունների տեսանկյունից մնալու է պատմության մեջ: «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.- Թուրքիայի իշխող կուսակցությունն է, որը ղեկավարում է նախագահ Էրդողանը) կառավարությունն այստեղ բացեիբաց միջամտել է եկեղեցական կանոններին, ավանդույթներին և ասել է. «Չեք կարողանալու ընտրել ձեր պատրիարքին, շարունակեք ձեր ճանապարհը պատրիարքական փոխանորդի հետ»: Այն ճշմարտությունները, որոնց մասին խոսվում է նամակում, իրավական տեսանկյունից վիճարկելի են, դրանով ասես փորձ է արվում կոծկել մեկ այլ մտադրություն: Թվում է, թե կառավարությունն ունի մարդիկ, ում հավանում է, և թույլ չի տալու ընտրությունների անցկացումը, քանի դեռ այդ մարդկանց առաջ արգելքները վերացված չեն:
Այս ամենով հանդերձ նամակում պատրիարքական տեղապահին «այսպես կոչված» անվանելը ի ցույց է դնում, որ համայնքի և հոգևորականների կամքին տարրական հարգանք չի ցուցաբերվում: Սակայն մյուս կողմից էլ տխրելով տեսնում ենք, որ հայկական համայնքի ներսում էլ կան անձինք, ովքեր պետության այս դիրքորոշումն ընդունում են որպես հրամայական:
Մեր անցյալը լի է դասերով: Բավական է միայն գնալ ոչ հեռու անցյալ՝ 1998-ի ընտրությունները: Այդ ժամանակ էլ կառավարությունը ընտրություններից առաջ ցանկանում էր Մութաֆյանի փոխարեն մեկ այլ անձի տեսնել փոխանորդի պաշտոնում, սակայն թե համայնքը, թե Հոգևոր խորհուրդը դեմ դուրս եկան դրան: Դա հնարավոր եղավ անել 98-ականների մթնոլորտում, հետևաբար ընդգծում ենք՝ անճար չենք»:
Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02