Խոյ. Այսօր հնարավոր է ստանաք հետաքրքիր գործնական առաջարկներ այնպիսի մեկից, ումից ամենաքիչն է հավանական նման առաջարկ ստանալը: Մի շտապեք ուրախանալ: Նախ ամեն բան լավ ծանրութեթեւ արեք եւ միայն որոշում կայացրեք: Որոշման կայացումը հետաձգելով, դուք կկարողանաք ավելի շատ շահել:
Ցուլ. Ձեր շրջապատում եղած որոշ մարդկանց հետ հարաբերությունները վերանայեք: Սակայն դատավճռի հարցում մի շտապեք: Կարող եք այժմ բոլոր նրբությունները հաշվի չառնել եւ սխալ դատավճիռ արձակել: Նոր ծանոթություններից խուսափեք: Հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից տարատեսակ գայթակղությունների ենթարկվելը շատ հավանական է:
Երկորյակ. Օրը բարենպաստ է գործարար միջավայրն ընդլայնելու համար: Կարող եք ձեզ փորձել նոր դերում եւ հաջողությամբ կհաղթահարեք ձեր դիմաց դրված խնդիրները: Եթե ուզում եք ձեր նպատակներին հասնել, ապա ցուցաբերեք ջանասիրություն:
Խեցգետին. Մասնագիտական ոլորտում այս փուլում հնարավոր է շատ երկիմաստ իրադրություն առաջանա եւ դժվարության կկողմնորոշվեք ճիշտ քայլեր կատարելու հարցում: Գործերում ձեզ աջակցության կգան ընկերները: Օգնությունը այսօր ձեզ խիստ անհրաժեշտ է, քանի որ միայնակ շատ բարդ կլինի այսօր առաջ եկած խնդիրները հաղթահարելը:
Առյուծ. Հիմա հարմար ժամանակ չէ հապճեպ որոշումներ կայացնելու: Պատրաստ եղեք այն բանին, որ ակամա կհայտնվեք ինչ որ մեկի ազդեցության ոլորտում: Այսօր ճիշտ կանեք ժամանակ գտնեք նաեւ հանգստանալու համար: Ակտիվ գործելու ձեր ժամանակը դեռ չի եկել:
Կույս. Ուշադիր եղեք, քանի որ այսօր գործնական նոր հնարավորություններ կարող են ընձեռվել ձեր համար: Աստղերը բարեհաճ են այսօր ձեր հանդեպ եւ կարող եք զգալի օգուտներ քաղել, եթե խելամիտ գործեք: Երեկոյան կարող եք պարզապես զբոսնել մաքուր օդին:
Կշեռք. Գործնականում ամեն բան, որ կձեռնարկեք այսօր, կստացվի եւ կհասնեք բավական լավ արդյունքների: Միակ խնդիրը կլինի այն,որ չեք կարողանա հստակ պատկերացնել առաջնահերթությունները, թե որ գործերով զբաղվեք սկզբում: Նույնիսկ այս պայմաններում, օրը կլինի հաջող եւ արդյունավետ: Վատ չեն դասավորվի գործերը նաեւ սիրային ճակատում:
Կարիճ. Այսօր փորձեք հնարավորինս զերծ մնալ ծանրաբեռնվածությունից: Ինքներդ ձեզ էլ մի ծանրաբեռնեք տարբեր տնային գործերով: Խուսափեք ամեն տեսակ բախումներից եւ վեճերից: Փորձեք ավելի շատ հանգստանալ հատկապես առօրեական գործերից:
Աղեղնավոր. Նոր գործեր սկսելու, բանակցությունների եւ գործնական հանդիպումների համար այսօր բարենպաստ ժամանակ է: Աշխատեցեք այն օգտագործել առավելագույն կերպով: Այսօր դուք կարող եք սարեր շուռ տալ: Օրը կարող է լինել բազմախոստում հատկապես սիրային հարաբերություններում:
Այծեղջյուր. Հիմա քրտնաջան աշխատելու ամենահարմար ժամանակն է: Եթե անհրաժեշտություն առաջ գա, կարող եք հարազատ մարդկանցից նաեւ օգնականներ ընտրել եւ կիսել օրվա գործերը նրա հետ: Օրվա վերջում ցանկալի է, որ այցելեք թատրոն կամ կինո:
Ջրհոս. Այսօր հնարավոր է անձնական եւ գործնական շահերի բախում տեղի ունենա: Արդյունքում կարող է հայտնվեք սկանդալի կիզակետում: Ցանկալի է, որ պահպանեք զգուշություն տհաճ իրավիճակներից խուսափելու համար:
Ձկներ. Օրը կանցնի հանգիստ ընթացքով: Հարմար օր է գնումներ կատարելու համար: Եթե ինչ որ կարեւոր գույք գնելու ցանկություն ունեք, այսօր կարող եք հաստատ այն իրագործել: Գնումները կօգնեն նաեւ լավ տրամադրության պահպանմանը:
Աղբյուրը՝ ԱՅՍՏԵՂ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02