Ադրբեջանական կողմի համար այնքան էլ հեշտ չի լինի խափանել միջազգային հանրության ջանքերը ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը նշված մեխանիզմների հաստատման անհրաժեշտության բացակայության մասին, նա նշել է. «Մենք նախատեսել էինք դեպքերի նման զարգացում` միշտ ընդգծելով, որ Ադրբեջանն ամեն հնարավորը կանի բարդացնելու եւ խոչընդոտներ ստեղծելու միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման գործընթացում: Իհարկե դժվար կլինի, բայց դրա հնարավորություն կա եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում հասցեական հայտարարություններ անելով եւ Ադրբեջանի նկատմամբ համապատասխան քաղաքականություն իրականացնելով»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զինծառայողների համար շենքի բացմանը զինվորականների հետ հանդիպման ընթացքում մասնավորապես հայտնել էր. «Ինչ վերաբերում է հայերի կողմից որպես պայման առաջադրված միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառությանը, կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտություն չկա: Նախ` նման մեխանիզմներ չկան: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում, թե իրենցից ինչ են ներկայացնելու այդ մեխանիզմները: Նման դեպքում սխալ կլիներ այսօր քննարկել այդ հարցը: Երկրորդ` ո՞րն է դրա իմաստը: Եթե դրա տակ նկատի ունեն հակամարտության «սառեցում» եւ շփման գծում որոշ լրացուցիչ միջոցների ընդունում, Ադրբեջանն իհարկե դրան չի գնա»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02