Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո:
Հայաստանում ծրագիրն իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից: Այն իրականացվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ և տևելու է մինչև 2017թ.-ի վերջը:
Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին վտանգների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրի գործընկերները սերտորեն կաշխատեն կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինների հետ՝ ԱՌՆ-ն և ռիսկերի կառավարումը դարձնելով արտակարգ իրավիճակների կառավարման և կրթության պլանավորման մաս: Այն նաև ուղղված է բարելավելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարողությունները և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը: Իրականացնելով ծավալուն գործողություններ՝ ծրագիրը կխթանի ԱՌՆ ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում այլ ազգային և տարածաշրջանային կառույցների միջև համագործակցությունը:
Սա Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի չորրորդ փուլն է: 2010 թվականից ի վեր զգալի ջանքեր են ներդրվել ներառական և հատուկ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների և երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայքներին բարձրացնելու նրանց դիմակայունությունը և մարդկային կյանքեր ու կենսապափովման միջոցներ փրկելու կարողությունները, ինչպես նաև մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Համայնքնային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ-պաշտպանության և ԱՌՆ այլ դասընթացներ և ուսուցողական միջոցառումներ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02