Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրում կառավարում տերմինը անմիջական ղեկավարումն է եւ այս դրույթը վերապահված է հայկական կողմին: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը` արձագանքելով այն մտահոգություններին, որ ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով Հայաստանը օդային պաշտպանության իրավունքը զիջում է Ռուսաստանին:
«Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանում չունի տեղակայված որեւիցէ ռազմաբազա, բայց Ռուսաստանի դաշնությունը ունի եւ էս տեսանկյունից լրացուցիչ ռեսուրս է, եւ լրացուցիչ կառավարելու է ՀՕՊ մասով նաեւ իրենց տեղակայված տեղակայված միջոցները»,-ասաց Նազարյանը:
Վերջինս համաձայնագրից ընթերցեց 6-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի ՀՕՊ միավորված համակարգերի համատեղ գործողությունների կառավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Հակաօդային պաշտպանության զորքերի պետը: «Համաձայնագրի 7-րդ կետով սահմանում է, որ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության հերթափոխ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը»,-նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Թեւան Պողոսյանի այն հարցադրմանը, թե հերիքելո՞ւ է հայկական կողմի «դուխը», որ ՀՕՊ-ն իրագործի առանց Ռուսաստանի թույլտվության, Նազարյանն արձագանքեց. «Մեր դուխը հերիքում է, եւ մենք ինքնուրույն պետք է ամեն ինչ պլանավորենք, սա ուղղակի լրացուցիչ ռեսուրս է, որից չենք հրաժարվում»:
Հարցին, թե եթե Ռուսաստանը հարաբերությունները բարելավում է Թուրքիայի հետ, մենք կարո՞ղ ենք դա օգտագործել իր դաշնակիցներ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, փոխնախարարը պատասխանեց. «Մեզ իրավունք է վերապահված օգտագործելու»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու հայկական կողմը քայլ չարեց, երբ Թուրքիան խախտել էր հայ-թուրքական օդային սահմանը, նա ընդգծեց. «Այ հիմա արդեն ավելի օպերատիվ կլինի»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02