Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ,գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է, նա ազատ է արձակվել:
Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից` նշելով. «Խափանման միջոցը փոխվել է գործը վերահսկող դատախազի որոշմամբ, հիմքերի մասին տեղեկություններ ստանալու համար դիմեք Դատախազություն»:
Նշենք, որ Մելսիկ Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ մեկ օր անց տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Իսկ գնդապետ Մելսիկ Պապյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։
Tert.am-ի տեղեկություններով Մելսիկ Չիլինգարյանը առողջական խնդիրներ ունի ու պետք է վիրահատության ենթարկվի:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձևավորված հասարակական կարծիքի հիմնական պահանջն էր պատժել Պաշտպանության նախարարությունում և այլ կարևոր օղակներում մեղավորներին, որոնց թերացումների և հնարավոր է, կոռուպցիոն վարքագծի պատճառով ապրիլյան պատերազմի առաջին օրերին հայկական կողմն ավելի շատ մարդկային ու դիրքային կորուստներ ունեցավ:
Մինչ այս հասարակական պահանջը ձևավորվում ու ավելի հստակ ուրվագիծ էր ստանում, ապրիլի 26–ին եղան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը՝ որոնցով պաշտոններից ազատվեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ապա կալանավորվեց ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Նրա հետ ձերբակալվեցին նաև գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02