Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իրենց կուսակցությանը քննադատած Նիկոլ Փաշինյանին առաջարկում է «ռազբորկայի» միջոցով լուծել հարցը:
«Այն Ընտրական օրենսգիրքը, որի շուրջ քննարկում եղավ այստեղ, որտեղ եղավ հորդոր, որ մի քննադատեք այն քաղաքական ուժերին, որոնք ամիսներ շարունակ աշխատել են, որ ոչ մի քվե չկորի: Հանկարծ երկնքից իջնում են մարդիկ, որոնք սկսում են խոսել Ընտրական օրենսգքրի շուրջ աշխատանքի մասին, տալիս են գնահատականներ, որի իրավունքը չունեն»,- այսօր՝ հունիսի 29-ին, Ազգային ժողովում ասաց Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հեղինե Բիշարյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի ողջ պատասխանատվությունն ընկած է Փաշինյանի վրա, քանի որ «տասնյակ հազարավոր մարդկանց մոլորեցնելով տարել է զոհաբերության եւ հանգիստ գնացել տուն»:
«Դուք ձեր քթին ուտելու եք։ Մարտի 1-ի արյունն այսօր միանշանակ ձեր վրա է, կոնկրետ քո վրա է։ Տասնյակ հազարավոր մարդկանց մոլորեցնելով՝ տարաք զոհաբերության և խիղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը, իսկ այսօր փորձում եք մարդ գտնել, որոնց վրա կդնեք այդ պատասխանատվությունը: Եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս։ Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատել է ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին ու ՕԵԿ-ին, որոնց ներկայացուցիչները նախորդ օրերին բուռն քննադատության էին ենթարկել իրեն:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02