Վաշինգտոնում՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակում, մարտի 19-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի նիստը, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի հիմնադրումից ի վեր (2015թ.) կողմերի միջև սա երկրորդ հանդիպումն էր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, պատվիրակության կազմում ներգրավված էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Աշխատանքի ու սոցիալական հարցերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, Սննդամթերքի անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից:
Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էր ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Ամերիկյան կողմից նիստին ներկա էին ԱՄՆ Պետքարտուղարության, Գյուղատնտեսության, Աշխատանքի ու Առևտրի դեպարտամենտների, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:
Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր սեղան-քննարկում մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նիստի ավարտին խորհուրդն ամփոփեց ԱՄՆ-Հայաստան առևտրային օրակարգը ու հստակեցրեց հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:
Մարտի 20-ին ՀՀ պատվիրակությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի և Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Տնտեսական և առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄըքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Երկու կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ առկա է առևտրի ու ներդրումների ներկա ծավալներն ընդլայնելու երկուստեք պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքներին և երկկողմ տնտեսական համագործակցության այնպիսի առաջնային ուղղություններին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան և գինեգործությունը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02