2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքով» հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել է հարկային վարչարարությունը՝ առավել բարենպաստ պայմաններ ապահովելով Ավելացված արժեքի հարկ վճարողների համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը: Նրան խոսքով՝Հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին:
«Սա նոր իրողություն է ՀՀ հարկային օրենսդրության մեջ: Մինչև 2018 թվականը ԱԱՀ-ի փոխհատուցվող, այսինքն՝ դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորություններին, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում կարող էին հաշվանցվել կամ վերադարձվել: Իսկ նման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները մինչև 2018 թվականը գործող կարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքով արդեն ԱԱՀ վճարողներին հնարավորություն ընձեռվեց ավելի արդյունավետ տնօրինել, տիրապետել և օգտագործել իրենց շրջանառու միջոցները»,-ներկայացրեց նա:
Տիգրան Կիրակոսյանը հավելեց, որ մարտի 21-ի դրությամբ ՊԵԿ-ն արդեն ստացել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրության 34 դիմում՝ 8 միլիարդ 6 միլիոն 538 հազար դրամ պահանջված գումարով։
«Ավարտված 9 ուսումնասիրությամբ հիմնավորվել է 464 միլիոն 261 հազար դրամ, որն էլ մուտքագրվել է միասնական հաշվին, իսկ հիմնավորված չի համարվել 75 միլիոն 196 հազար դրամը, ևս 25 դիմում ուսումնասիրվում է»,- շարունակեց Կիրակոսյանը:
ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը նկատեց, որ ՀԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող արտահանման գործարքներ իրականացնող հարկի վճարողների մասով, տնտեսվարող սուբյեկտներին դիմումների ուսումնասիրման հիման վրա գումարը կարող է հետ վերադարձվել: Կիրակոսյան ընդգծեց, որ 2017թ.-ի ընթացքում արտահանման գործարքներ իրականացնող տնտեսվարողներին վերադարձվել է 59 մլրդ 950 մլն դրամ գումար, ինչը 2016թ.-ի ցուցանիշը գերազանցել է 11 մլրդ 757 մլն-ով՝ 24.3 տոկոսով:
«ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները, մինչև 2018 թ.-ն գործող կարգավորումներով, ԱԱՀ փոխհատուցվող գումարները հետ ստանալու կամ այլ հարկային պարտավորություններին ուղղելու իրավական հնարավորություն չունեին, իսկ ՀՀ Հարկային նոր օրենսգրքով այդ հնարավորությունները ստեղծվեց»,- հավելեց Կիրակոսյանը:
Վերջինս շեշտեց՝ օրենքի փոփոխությունների հիմքում մի նպատակ է դրված, այն է որ շրջանառու միջոցները գտնվեն տնտեսվարողի մոտ, որպեսզի խթանվի նրա գործունեությունը:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44