57 երկրների 700-ից ավելի պատվիրակներ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ հուլիսի 1-ից մինչև 5-ը Թբիլիսիում անցկացվող տարեկան նստաշրջանում քննարկելու են գլոբալ միգրացիայի, տնտեսական համագործակցության, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտի մարտահրավերների հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանը կընթանա «Խորհրդարանական համագործակցության 25 տարին. վստահությունն ամրապնդելով երկխոսության միջոցով» նշանաբանի ներքո:
Ամառային նստաշրջանի շրջանակներում կկայանան քաղաքական հարցերի և անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների նիստերը:
Նստաշրջանի օրակարգում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության ապրիլյան սրման հարցը:
Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը՝ նպատակ ունենալով կանխել սեռական շահագործումը և երեխաների առևտուրը:
Տարեկան նստաշրջանը կավարտվի «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ և վեհաժողովի նախագահի ընտրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02