Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության իրականացման կասկածյալներից չեչեն Ահմեդ Չատաևը մի քանի ամիս ձերբակալված է եղել Վրաստանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Չատաևին ազատել են 2012 թվականին, գրում է lenta.ru-ն:
«Նա ձերբակալվել է Վրաստանում իմ կառավարության կողմից այժմ Օդեսայի ոստիկանությունը գլխավորող գեներալ Գեորգի Լորդկիպանիձեի գլխավորությամբ իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ: Մեր անվտանգության ուժերի երեք աշխատակից է սպանվել այդ գործողության ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին:
Նա գրել է, որ 2012 թվականին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վրաստանի կառավարությունը նրան ազատ է արձակել:
«Նոր վրացական կառավարությունը՝ ռուս (ռուսամետ-Խմբ.) օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ, արագ ազատ է արձակել նրան, քանի որ իշխանության շատ ներկայացուցիչներ նրան քաղբանտարկյալ էին հռչակել: Ես դեռ նախագահ էի և ընդդիմացա նրա ազատ արձակմանը, բայց դատախազությունն այլ կերպ որոշեց»,- գրել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտի կազմակերպման համար կասկածվում է ծագումով չեչեն Ահմեդ Չատաևը, որն ավելի վաղ աշխատել է «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի ղեկավարության ներքո։ Վերջինիս մահվանից հետո Ումարովը միացել է «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն է իրականացվել։ Մահապարտները կրակ են բացել, իսկ հետո պայթուցիկներ գործի դրել։ Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի: Վիրավորների թիվը 239 է:
tert.am
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
20:00 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02