Վերին Լարսը Հայաստանի համար Ռուսաստանից բեռների տեղափոխման դեռևս միակ ճանապարհն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
Սողանքի հետևանքով փակված Լարս-Ստեփանծմինդա` Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհին բեռնափոխադրողները մի քանի օր շարունակ խնդիրների են բախվել: ՀՀ կառավարության միջնորդությամբ ավելի քան մեկ շաբաթ անցակետում անցկացրած մարդկանց մի մասին ինքնաթիռներով արդեն տեղափոխել են Երևան, սակայն, բեռներով լի մեքենաները մնացել են անցակետում:
Շարունակական խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարությունը բանակցություններ է անցկացնում այլընտրանքային, Լարսը շրջանցող ճանապարհներ ստեղծելու ուղղությամբ: Սակայն, դեռևս, ինչպես հայտարարել էր Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ, բանակցություններ են վարում, որոնց արդյունքների մասին խոսելը վաղ է: Նախարարի խոսքով՝ Հարավային Օսիայով հնարավորություն կա ուղևորվել դեպի ՌԴ, ճանապարհը լավ վիճակում է ու բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:
Արթուր Առաքելյանն ասաց, որ բանակցությունների ընթացքի մասին տեղեկություններ հայտնել չի կարող, բայց նշեց, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ բեռների ու ուղևորների փոխադրման հետ կապված իրենց ջանքերով լուծվում է:
«Նախարարի միջոցով Բաթումի ու Փոթի նավահանգիստներից մեր բեռները տեղափոխվում են, բեռները գնում են դեպի ռուսական նավահանգիստներ, որտեղ բեռնաթափվում են»,- ասաց փոխնախարարը:
Հարցին՝ հնարավոր չէ՞ Լարսը շրջանցել ինքնաթիռով, չի՞ դիտարկվում ավիացիան որպես բեռների փոխադրման այլընտրանք, Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ հնարավոր է, բայց թանկ է: «Ավիացիոն ուղին որպես այլընտրանք դիտելը հնարավոր է, բայց ապրանքները կթանկանան, ուստի, կարծում եմ, որ սխալ է: Այդ տարբերակը կարելի է դիտարկել ճգնաժամերի դեպքում, բայց այլ պարագաներում արդյունավետ չէ»,- ասաց նախարարի տեղակալը:
Արթուր Առաքելյանը նշեց, որ մարդկանց 4 ինքնաթիռներով տեղափոխել են, բայց նրանց բեռները, ցավոք, հնարավոր չէ այս պահին տեղափոխել. «Հիմնականում կանայք ու երեխաները տեղափոխվել են, իսկ մնացածը սպասում են, որ այլընտրանքը բացվի կամ բեռները լաստանավով են տեղափոխում»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02