ARM | RUS |

Քաղաքական գործընթացները պատվերով համերգ չեն. Շարմազանով

04.04.18 | 12:51

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովիհետ

– Պարոն Շարմազանով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ,
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հոդվածում նշել է, որ ընդդիմությունը պետք է գնա իշխանությանը վերահսկելու ճանապարհով և օգտագործի Սահմանադրությամբ տրված հնարավորությունները, թվարկել է մի շարք պաշտոններ` ԱԺ 2 մշտական հանձնաժողովների նախագահների, ՍԴ-ի ապագա անդամ, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքներ և այլն, որ իշխանությունը պետք է զիջի ընդդիմությանը: Սա կարելի՞ է համարել իշխանությանն ուղղված համագործակցության ուղերձ և արդյոք իշխանությունը պատրա՞ստ է քննարկել այդ պաշտոնները «Ելքին» հատկացնելու հնարավորությունը:

– Քաղաքական գործընթացները պատվերով համերգ չեն, որ ընդդիմության որ գործիչը, ինչ ցանկանա, հաջորդ օրը իշխանությունը զիջի: Իշխանությունը նրա համար չէ, որ կամ զիջի, կամ՝ փոխզիջի, կամ՝ նվեր տա: Իշխանությունն ու ընդդիմությունը ձևավորվում են ընտրությունների միջոցով: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Ազգային Ժողովի կանոնակարգ, Սահմանադրական օրենքի փոփոխության արդյունքում մենք խորհրդարանական ընդդիմությանը բավականին լուրջ լիազորություններ տվել ենք:

Ընդդիմությունն ունի Ազգային Ժողովի նախագահի տեղակալի իրավունք, ունի 3 մշտական հանձնաժողովներում նախագահներ, հարցապնդում անելու իրավունք, լսումներ հրավիրելու իրավունք, ունի իր հարցը արտահերթ քննարկման իրավունք և մի շարք այլ իրավունքներ, այդ թվում նաև ընդդիմության յուրաքանչյուր խմբակցության ղեկավար Ազգային Ժողովի ղեկավար կազմի` ԱԺ խորհրդի անդամ է:

Եթե Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մենք հատուկ «Ելք» խմբակցության համար պետք է Ազգային Ժողովի կանոնակարգում կամ Սահմանադրությունում հատուկ կետ մտցնենք, ապա, կարծում եմ, որ ինքը օբյեկտիվ չէ:

Մենք ընդդիմությանն իրավունքներ տվել ենք և թող ընդդիմությունը իրենք իրենց մեջ բանակցեն: Օրենքում գրված չէ` «Ելքին» ենք տալիս այդ պաշտոննե՞րը, թե՞ «Ծառուկյան» դաշինքին:

Կրկնում եմ` ընդդիմությունը՝ ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, ունի լուրջ իրավունքներ և պաշտոններ: Եվ մեր խնդիրը չէ՝ դա «Ելքին» է բաժին հասել, թե «Ծառուկյան» դաշինքին: Իշխանություն չպետք է նստի ու միջնորդ հանդիսանա երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև:

Օրենքով սահմանված կարգով՝ սահմանադրական բարեփոխումներից հետո ընդդիմությանը տրվել են լուրջ լծակներ: Ապագայում, եթե կարևոր հարց կլինի, նստենք, քննարկենք, բայց այսօր փաստենք, որ իշխանությունների բարեփոխումների արդյունքում ընդդիմության իրավունքներն առնվազն կրկնապատկվել են խորհրդարանում:

Նախորդ գումարման ընդդիմությունը չուներ խորհրդարանի փոխնախագահ, չուներ հարցապնդում անելու իրավունք: Այսօր ունեն: Հիմա եթե «Ելքին» բաժին չի հասել, «Ծառուկյան» դաշինքին է հասել, Հանրապետականի մեղքը ո՞րն է:

– Բայց «Ելքին» հասանելիք տասներորդ մշտական հանձնաժողովը կրճատեցիք:

– Նախ` մենք 12-ից հանձնաժողովները դարձրել ենք 9-ը: Եվ այստեղ «Ելքին» բաժին հասնել, չհասնելը երկրորդական է եղել: Էական չի եղել՝ դա «Ելքին» է հասնում, թե՝ ոչ, ըստ նպատակահարմարության մենք դա արել ենք: Բայց եկեք արձանագրենք, որ ընդդիմությունը խորհրդարանում ունի լուրջ լծակներ:

– Ձեր կարծիքով` քաղաքական այլընտրանքների առկայություն այսօր կա՞, թե՞ ամեն դեպքում իշխանության մենախոսություն է:

– Դուք՝ որպես ԱԺ-ի նիստերը լուսաբանող լրագրող, կարող եք ասել` կա՞ երկխոսություն, թե՞՝ ոչ: Իհարկե՝ կա: Եթե մենախոսություն լիներ մարտի 1-ի լսումներ կլինեի՞ն, Եվրասիական Տնտեսական Միությունից դուրս գալու լսումներ կլինեի՞ն, գնաճի մասին քննարկումներ կլինե՞ին, դեղերի հետ կապված լսումներ կլինեի՞ն:

Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Եվ պետք չէ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նսեմացնեն իրենց իսկ արած արդյունավետ աշխատանքը: Կարծում եմ, որ թե՛ «Ծառուկյան» դաշինքը, թե՛ «Ելք» խմբակցությունը, այդ թվում նաև՝ «Լուսավոր Հայաստանը», այս մեկ տարվա ընթացքում բավականին արդյունավետ խորհրդարանական օրակարգ են ձևավորել: Անկախ նրանից՝ ՀՀԿ-ին դա դուր է գալիս, դուր չի գալիս, բայց խորհրդարանում բերել են նոր խոսք, նոր գործելաոճ, նոր օրակարգային հարցեր, որոնք հարցապնդման կամ լսումներ հրավիրելու իրավունք չունենալու դեպքում միգուցե նաև չքննարկվեին:

Եվ այդ առումով կխնդրեի, որ իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը չնսեմացնի իր իսկ խմբակցության իրականացրած աշխատանքը: Միգուցե ընդդիմությունը պետք է նաև այլ իրավունքներ ունենա, բայց դրանք ոտքի վրա հընթացս քննարկելու հարցեր չեն:

– Ընդդիմությունն այսօր կարո՞ղ է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում, ինչպես Է. Մարուքյանն է ասում:

– Ի՞նչ է նշանակում՝ մարտահրավերներ նետել Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ առհասարակ անձնավորված մարտահրավերները պարտության են մատնված: Մենք անձերի դեմ չպետք է պայքարենք: Ո՛չ Շարմազանովը պետք է պայքարի Մարուքյանի կամ Փաշինյանի դեմ, ո՛չ էլ Փաշինյանը կամ Մարուքյանը պետք է պայքարեն Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Շարմազանովի կամ մեկ այլ հանրապետականի դեմ:

Մենք պետք է ունենանք գաղափարների պայքար, բախումներ, բազմակարծություն, միգուցե նաև՝ խիստ քննադատություն, բայց այդ ամենը պետք է լինի ծրագրային և չպետք է լինի անձնավորված: Ժողովրդավարական, խորհրդարանական երկրներում անձնավորված պայքարը դա ոչ ժողովրդավարական ճանապարհ է:

Եվ իմ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին: Կա ինստիտուցիոնալ իշխանություն, կա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որն օգտվում է իր սահմանադրական իրավունքներից, իշխանությունը՝ իր: Եվ պայքարը պետք է լինի գաղափարական:

– Պարոն Շարմազանով, թեև հանրապետականները պնդում են, որ դեռ որոշումը կայացված չէ, սակայն գործընթացները, այդ թվում` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ամեն ինչ տանում է նրան, որ վարչապետի թեկնածուն Ս.Սարգսյանն է լինելու: Ձեր կարծիքով` ժողովուրդը կարո՞ղ է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ կամ ազդել այդ որոշման վրա։

– Նախ` Հանրապետականն այս պահին ինստիտուցիոնալ ո՛չ քննարկում, ո՛չ էլ որոշում չի կայացրել: Առանձին-առանձին, գործընկերներով, միգուցե առանձին քննարկումներ եղել են, բայց բոլորս միասին պաշտոնական քննարկում չի եղել, որոշման չենք հանգել:

Շատերս ունենք մեր կարծիքը, որ արտահայտում ենք մամուլի միջոցով: Երկրորդ` այս ընթացքում ով չալարեց, ժողովրդի անունը տվեց:

Կներեք, բայց ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն է մեզ տվել սահմանադրական իրավունք` ձևավորել կառավարություն: Սա ոչ թե Հանրապետականի, Շարմազանովի, կամ Պողոս Պողոսյանի ցանկությամբ է, այլ հենց ժողովրդի, ՀՀ ընտրողների մեծամասնության որոշումն է եղել:

Ապրիլի 2-ին ժողովուրդը մեր կուսակցությանը տվել է սահմանադրական իրավունք մինչև 2022 թ. կառավարել: Եվ իմ համար առնվազն ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական առումով հասկանալի չէ` ժողովուրդը թույլ կտա, կամ չի տա: Թույլ տվողը ժողովուրդն է, և ժողովուրդն իր կամքն արտահայտում է ընտրությունների միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի «վեչեն» (պետական կառավարման յուրօրինակ ձև:- Գ.Խ.) չի, որտեղ հրապարակում հավաքվեն, ով բարձր գոռա, այդ օրն իշխանություն նա լինի: Հակառակ դեպքում ընտրություններն ինչի՞ համար են կազմակերպվում, եթե պետք է ամեն օր ով շատ մարդ հավաքի փողոցում, նա էլ որոշի:

Օրինակ` այսօր առավոտյան Շարմազանովն է շատ մարդ բերում, ինքն է որոշում, երկրորդ օրը` Աշոտյանն է շատ մարդ բերում, ինքն է որոշում, երրորդ օրը` Փաշինյանն է շատ մարդ հրապարակում հավաքում, ինքն է որոշում:

Ո՞րն է ընտրությունների իմաստը: Ընտրությունները նրա համար են, որպեսզի ժողովուրդը գա և իր կամարտահայտությունը առաջիկա 4-5 տարվա համար որոշի:

Ինչն էլ արել է ապրիլի 2-ին մեր ընտրողը: Մենք չենք ասում, որ 100% Հանրապետականին են ձայն տվել, քավ լիցի, բայց ապրիլի 2-ի ընտրությունները որևէ մեկը, այդ թվում` նշված կուսակցություններ չեն վիճարկել, էլ չեմ ասում միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Եվ կրկնում եմ ` դա մեր սահմանադրական իրավունքն է ժողովրդի կողմից տրված` ձևավորել կառավարություն: Իսկ մնացած բոլոր օրակարգերը` թույլ չտալ և այլն, դրանք կեղծ, արհեստական օրակարգեր են, որովհետև հակասում են Սահմանադրությանը:


Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

09:03

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական...

15:04

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել...

13:31

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության...

13:29

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա աղջնակը

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա...

13:21

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր...

12:52

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

12:36

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի...

12:21

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց...

12:04

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․...

10:49

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

10:23

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ...

10:02

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

18:22

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի մասին

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի...

17:03

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է...

16:44

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի...

16:28

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ...

16:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02