Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ-ին անդամակցելու ձգտման մեջ սայլը ձիուց առաջ չկապել։ BelTA-ի հաղրոդմամբ՝ Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Եթե որոշել եք միանալ Եվրամիությանը, ինչո՞ւ եք շտապում։ Հստակ որոշեք, թե որտեղ կգնա ձեր կոնյակը, որտեղ կգնան ձեր բանջարեղենն ու մրգերը։ Ի՞նչ քանակությամբ։ Կկարողանա՞ք փոխարինել այն, ինչ այսօր վաճառում եք այստեղ։ Եթե համոզված եք, որ Ֆրանսիան կգնի ձեր կոնյակը (նրանք իրենցը դնելու տեղ չունեն, բայց ձեզանից կգնեն), ապա շարունակեք։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք սայլը ձիուց առաջ դնում»,-ասել է Լուկաշենկոն։
«Մի շտապեք դեն նետել այն, ինչ այսօր ձեզ համար օգտակար է։ Պետք չէ լքել այս ընդհանուր շուկան», - կոչ արեց Բելառուսի առաջնորդը։
Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Բելառուսի մայրաքաղաքում տեսակոնֆերանսի միջոցով ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին։
2024 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ այլ հայ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է։
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը պնդում է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, խրախուսել է այն, հավատացել է դրան և մաղթել է Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո ես քննարկելու եմ այդ հարցը Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձևաչափով։ Դուք չե՞ք խոսում արժանապատվության և ազնվության մասին։ Ես ուզում եմ հայտարարել, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է։ Եվ իրականում, Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս»,-նշել էր նա։
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02