2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում գրանցվել է 2.3 տոկոս գնաճ:
Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոլորտների գնաճի պատկերն հետևյալն է՝ պարենային ապրանքների գծով`3.2 տոկոս, ոգելից խմիչքների և ծխախոտի գծով` 6.1 տոկոս, բուժսպասարկման և դեղորայքի գծով` 3.9 տոկոս, տնային գործածաության ապրանքների գծով` 0.9 տոկոս, տրանսպորտի և կապի գծով` 1.5 տոկոս, հագուստեղենի գծով` 0.2 տոկոս, մշակույթի ապրանքների և ծառայությունների գծով` 0.7 տոկոս:
Ըստ քաղաքների ամենաբարձր գնաճն արձանագրվել է Հադրութում 3.4 տոկոս, ամենացածրը` Բերձորում՝ 1.7 տոկոս:
Անշուշտ, կախված բնակչության ամսական ռացիոնի մեջ այս կամ այն ապրանքի ընդգրկվածության աստիճանից, տնտեսության մեջ արձանագրված գնաճը տարբեր քաղաքացիների վրա տարբեր կերպ է անդրադառում, բայց ակնհայտ է, որ թանկացման ազդեցությունը բոլոր դեպքերում որոշակի առումով բոլորն էլ զգում են, ինչը մեղմացնել կարող է միայն տնտեսական աճը` տեղական արտադրության խթանման միջոցով:
Հաշվի առնելով ՀՀ և ԱՀ տնտեսությունների սերտ ինտեգրացվածությունը` որպես արցախյան սպառողական շուկայում արձանագրված գնաճային դրսևորումների պատճառ կարելի է համարել նաև հայաստանյան ապրանքների շուկայում գրանցված գնաճը, որն ըստ մասնագիտական գնահատումների պայմանավորված է իր հերթին 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային և ՀՀ նոր Հարկային օրենսգրքերով սահմանված նոր պահանջներով: Ընդ որում Մաքսային օրենսգրքով ԵԱՏՄ անդամ երկրներում սահմանվել է մաքսային դրույքաչափերի միևնույն ռեժիմը, որը Հայաստանի դեպքում ենթադրում է դրույքաչափերի բարձրացում, իսկ ՀՀ նոր Հարկային օրենսգրքով սահմանվել են մի քանի ապրանքատեսակների (ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և դիզվառելիքի) գծով ակցիզային հարկի բարձր դրույքաչափեր, բացի դրանից հարկ է նշել, որ ընթացիկ տարում վերացվել է նաև ԵԱՏՄ անդամակցման շրջանակներում ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման երկամյա մաքսային արտոնյալ ռեժիմը, ինչը ևս ազդել է գների բարձրացմանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02