«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարօրինակ «աբլավներ» են սկսվել ճանապարհներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և ճանապարհային ոստիկանությունը համատեղ «ակցիա» են անցկացնում բեռնատար ավտոմեքենաների վարորդների դեմ: Մայրաքաղաքում ու նրանից դուրս համատարած կանգնեցնում են բեռնատար ավտոմեքենաները և, մարդկանց գործից կտրելով, կշռում են ավտոմեքենաները իրենց բեռներով: Վայ նրան, ում ավտոմեքենայի բեռը սահմանված նորմերից ավելի լինի: Յուրաքանչյուր ավել 500 կգ–ի դիմաց տուգանում են 100 հազար դրամով:
Խմբագրություն դիմած վարորդներից Հակոբն ու Արմենը տուգանվել են համապատասխանաբար՝ 200 հազար ու 300 հազար դրամով:
– Սա խայտառակություն է, մեր հաշվին բյուջե են լցնում: Ընտանիք ենք պահում, ավազ ենք տեղափոխում և հանձնում շինարարական խանութներին, մեջը մի 6–7 հազար դրամ ենք աշխատում: Մի քիչ ավել ենք բարձում, երկու–երեք հարյուր հազար դրամով տուգանում են,– ասում է Հակոբը,–ես երկու ամսում այդքան չեմ աշխատում, որտեղի՞ց տամ:
Նա նշեց, որ նույն օրը նախարարության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իր հետ միասին մի քանի բեռնավորված մեքենաներ կանգնեցրին, բայց նրանցից մեկն ասաց՝ արա սրանք տրանսպորտի փոխնախարարի ավտոներն են, շառ են, բաց թողեք, գնան:
– Անտերը մենք ենք, մասնավորը, սա անօրինականություն է: Երեխեքիս հացից կտրում են: Տուգանելիս էլ էնքան արագ են գործում. հաջորդ օրը տուգանքի նամակը տուն են հասցնում,– պատմում է Արմենը:
Այսպես է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02