Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության հետագա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, վարչապետին զեկուցվել են ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների բարելավման, ընկերությունների ներգավման նպատակով կատարվող քայլերը: Նշվել է, որ բանակցություններ են տարվում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեկ տասնյակ նոր ընկերությունների հետ, որոնք շահագրգռված են մուտք գործել Մեղրի ԱՏԳ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական խնդիների կարգավորման և հողատարածքների ձեռքբերման գործընթացները:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարակականներ: Պատասխանատուներին հանձնարարվել է էապես ակտիվացնել համագործակցությունը Իրանի «Արաս» ԱՏԳ-ի, ինչպես նաև իրանական համապատասխան մարմինների հետ՝ արտահանող-ներմուծող ընկերություն հիմնելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով:
Կարեն Կարապետյանին զեկուցվել է նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ արդեն ապրիլի վերջին ավարտին կհասցվեն նախագծանախահաշվային աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մաքսակետի տարածքը, կառուցել նոր վարչական շենք իր ենթակառուցվածքներով, մաքսակետը համալրել ժամանակակից տեխնիկական միջոցներով:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44